Ուկրաինայի՝ իր արևելքում տարվող պատերազմը ոչ մի կապ չունի տարածական ամբողջականության, կամ ֆեդերալիզացիայի դեմ պայքարելու հետ: Այն պատերազմ է Ռուսաստանի դեմ: Ուկրաինացիք խելքները հացի հետ չեն կերել, որ հաղթեն և իրենց վրա վերցնեն այդ ավիրված տարածքների տիրապետումը:
Փաստացի պարտադրված է, որ հաղթեն անջատողականները: Այդ դեպքում կործանված տնտեսությամբ այդ տարածքը հայտնվում է ռուսաստանի հոգածության ներքո որպես և տնտեսական բեռ և քաղաքական հավերժական շահարկման ու շանտաժի առարկա:
Ռուսների համար միակ նորմալ ելքն է ստիպել անջատողականններին պարտվել- փախչել, ռուսներին էլ հետները վերցնել, ովքեր որ կուզենան, դուրս բերել այդ հատվածից ու տեղափոխվել ռուսաստան:
Այդ դեպքում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև կհայտնվի կարծր սահման, փշալարով ու պատերով, բայց գոնե մինիմալ կորուստներով:
Բայց նման է, որ նման ստարատեգիական քայլերի ռուսներն ընդունակ չեն:
Մեծ է հավանականությունը, որ անջատողականները կհաղթեն, կառաջանա ներսլավոնական ահավոր թույն իրար հանդեպ, ոնց հիմա արաբական աշխարհում է, ու ռուսներին կպարտադրեն միջազգային քաղաքական լիակատար մեկուսացում, որը համարժեք է կործանման:
Իզուր չէին 100-ներով գյուլլում մայդանում, հետո վառում Օդեսսայում, մարիոպուլում, հիմա էլ ռմբակոծում քաղաքացիական բնակչությանը, որ այլևս երբեք ռուսն ու ուկրիանացին իրար երեսին նայել չկարողանան, որ թշնամությունը միայն արյան մակարդակով լինեի:
Թե ով արեց այս ամենը, միայն դեգենեռատը չգիտի:
Մեր առումով հետևանքներն ավելի վատն են:
Ռուսները կորցնում են գերտերության կարգավիճակը և ավտոմատ պետք է ետ քաշվեն գեոքաղաքական պլացդարմներից ու ֆորպոստներից: Առաջինն իհարկե ետ կքաշվեն անդրկովկասից ու Հայաստանը կնվիրեն թուրքերին, իսկ ղարաբաղն էլ ադրբեջանին:
Փաստացի գնում ենք ամենավատ տարբերակներին:
էս վաղուցվա իմ հիմնավորումներն են այս սցենարի առումով:
Սա էլ մեր ելքերը
Բայց ում ինչ ասես՞- սեռժի շնորհիվ բացարձակ կենդանական վիճակ է երկրում:
Էնպես որ, քաղաքականության արտաքին տեսքն է էմոցիոնալ, իսկ էությունն էմոցիոնալ չէ՝ այն շահային է, ուղեղային, և ուղղված է ապուշների դեմ: