Ի՞նչ արժեք ու նշանակություն ունի կուսությունն ամուսնական և սիրային գործերում։ Հայտնի է, որ պատվախնդիր և ավանդապահ հայացքների տեր տղամարդիկ մեծ կարևորություն են տալիս իրենց ապագա կողակիցների անխախտ կուսությանը։ Գաղտնիք չէ նաև, որ ոչ բոլոր նորահարսերն են կարողանում կուսության պարգևն անվնաս հասցնել մինչև ամուսնական անկողինը։
Ուրեմն, որպեսզի խուսափեն անախորժ բացատրություններից, երբեմն էլ՝ խայտառակությունից, նրանք պետք է դիմեն տարրբեր հնարքների։ Այս խնդրում նրանց օգնության են գալիս ավելի փորձառու ընկերուհիները, երբեմն նույնիսկ՝ մայրերը։ Նրանք, օրինակ, խորհուրդ են տալիս նորահարսին առաջին ամուսնական գիշերը կատաղի դիմադրություն ցուցաբերել տղամարդու սեռական նկրտումներին, ձևանալ չափազանց ամաչկոտ, հրաժարվել անկողնում հանվելուց, ճչալ վախից և կարծեցյալ ցավից և այլն: Պատահում են այնքան անտեղյակ ու միամիտ տղամարդիկ, որոնց համար այդ ամենը բավական է, որպեսզի համոզմունք ստեղծվի, որ իրենք գործ ունեն կույսի հետ:
շարունակությունն՝ այստեղ