Esem.am-ը գրում է.
Ամռան այս տապին դերասանուհի Անաիս Սարդարյանն աշխատում էր, նա միայն օրերս է կարողացել արձակուրդ վերցնել և օգոստոսի 2-ին կմեկնի Սոչի` վայելեու ծովային հանգիստը:
«Ցավոք, ընդամենը 3 օրով պետք է գնամ, քանի որ թատրոնում փորձեր ունեմ: Սեպտեմբերին 3 ներկայացման պրեմիերա է նախատեսվում և այժմ պատրաստվում եմ դրանց,- ESem.am-ին ասաց նա և հավելեց որ միայնակ է մեկնելու հանգստի,- նախընտրեցի Սոչի գնալ, քանի որ ընկերներս այնտեղ են: Բացի այդ, ժամանակս շատ սուղ է, իսկ Սոչի մեկնելը կարճ է տևում»:
Դերասանուհու փոխանցմամբ` այս տարի դեռ չի հասցրել ծովափ գնալ, թեև ինքն այն մարդկանցից է, ովքեր ամառային հանգիստ ասելով հասկանում են ծովափնյա հանգիստ: Լողալու «քաղցը» Անաիսը լրացնում է լողավազան գնալով: «Գրեթե ամեն օր լողավազան եմ գնում ու հասցրել եմ բավականաչափ սևանալ»,- ասաց նա և հավելեց, որ սիրում է լողալ ու չի վախենում ջրից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ