ruben-hayrapetyan-1Nyut.am-ը գրում է.

Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը ասես «առյուծի սիրտ» է կերել:

Արդեն երկրորդ անգամ է խիստ քննադատում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կադրային քաղաքականությունը:

Առաջինը օրեր առաջ էր, երբ հայտարարեց, թե Սպորտի և երիտասարդության նախարարը ոչ մի կապ չունի սպորտի հետ: Երկրորդը` լրագրողներից մեկին տված հարցազրույցում, ամենայն հավանականությամբ ի նկատի ունենալով նաև ՀՀ Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանին, ասել է. «Ես կարծում եմ, որ շատ նախարարներ էլ կան, ովքեր մի օր կհասկանան, որ իրենք երկրի համար խայտառակություն են»: Այսինքն` Սերժ Սարգսյանի նշանակած կառավարության անդամներից շատերը մեր երկրի խայտառակությո՞ւնն են:

Հավանաբար Ռուբեն Հայրապետյանը ճիշտ է, որովհետև երբ սկսում ես մեկ առ մեկ ծանոթանալ նրանց կենսագրությանն ու գործունեությանը, համոզվում ես դրանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել