Սիրելի բարեկամներ, ուղիղ 10 օրից գարուն է!!!! Այս տարի նահանջ տարի է, այսինքն փետրվարը 29 օր է: Այսօր ամսի 19-նն է, և ուրեմն 10 օրից գալիս է գարո՜ւն: Թեև առատ ձյուն է տեղում դեռ ու ձմեռ է օրացույցով, սակայն ես գարունը քիմքովս եմ զգում, զգում եմ ամբողջ մարմնով, յուրաքանչյուր բջիջովս: Գարուն է շուտով, լուսաշող գարուն: Այն գալիս է, այն մոտ է ու իր հետ բերում է սիրո ոգեշունչ խենթությունը: Հենց այս պահին, կիրակնօրյա այս հանգստյան օրվա ընթացքում առաջարկում եմ մի պահ կտրվել ամեն ինչից ու լսել այս ուրախ, զվարթ ու գարնանաշունչ երգը, որի շնորհիվ իրոք որ ուզում ես ասել. «Գարունը եկելա լա լա լա լա լա լա!!!!!» :) : Եվ այսպես` Настя Каменских և Потап, “Чумачечая Весна”: Թող այս երգը ուղեկցի Ձեզ այսօր ողջ օրվա ընթացքում: Մաղթում եմ ուրախ տրամադրություն, լավ օր, դե իսկ շատ շուտով` նաև զիլ, վառ, խենթ ու սիրառատ ԳԱՐՈՒՆ բոլորիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել