Esem.am-ը գրում է.
Երգչուհի Նանան և երգիչ Սարոն շուտով կներկայացնեն նոր տեսահոլովակ` իրենց զուգերգի հիման վրա: «Կարոտ» կոչվող երգի հեղինակն Արման Անտոնյանն է, տեսահոլովակը նկարահանել է դերասանուհի Անի Երանյանը:
ESem.am-ի հետ զրույցում Նանան նշեց, որ երգը որևէ տեղ չի հնչել, իսկ տեսահոլովակը փոքրիկ ֆիլմի տեսքով է, որի հերոսները ինքը, Սարոն և դերասան Կարեն Ասլանյանն են. պատմության հիմքում կորցրած սերն է:
«Սարոյի հետ ոչ միայն գործընկերներ ենք, այլև հարևաններ և շատ մտերիմ ենք: Զուգերգի նախաձեռնությունն իմն էր: Սարոն էլ էր լավ երգ փնտրում, սակայն այնպես ստացվեց, որ ես Արմանի մոտ լսեցի այս երգը, շատ հավանեցի և ցանկացա հենց Սարոյի հետ կատարել»,- հայտնեց Նանան:
Անդրադառնալով Անի Երանյանի հետ համագործակցությանը և այն փաստին, որ դերասանուհին ռեժիսորական փորձ չունի, Նանան նշեց, որ ռիսկը գործի կեսն է, այս դեպքում 90 %-ն արդեն արված է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ