Վերջապես բացահայտեցի գաղտնիքը:
Կան Հայասերներ և կան Հայրենասերներ:
Հայասերները սիրում են հայերին, բայց էդ հայը պետք է համապատասխանի որոշկի պայմանների.
1.Պետք է ատի թուրքին և ազերիին.
2. Պետք է Ռուսաստանի նկատմամբ ջերմ վերաբերմունք ունենա.
3.Լինի քրիստոնյա, բայց պարտադիր առաքելական (մնացած քրիստոնյաները հաշվի մեջ չեն)
4. Պետք է հարգի և ապրի ազգային ավանդույթներով (թէ, որոնք են այդ ավանդույթները` չգիտի)
Հայասերի համար Հայրենիքը, դա Մուշն է, Վանը, Էրզրումը, Խոյը, Մակուն, Ղարսը, Ախալքալակը, Նախիջևանը, Կիլիկիան, ձեռի հետ էլ Գյումրին, Մեղրին, Երևանը:
Հայասերը սիրում է իր Հայրենիքը, որը կարող է լինել նույնիսկ վերտուալ:
Նա ոչ թէ հայրենասեր է, այլ Հայրենիքասեր: Պետականասրություն առաջնային չէ նրա համար:Նա սիրում է ընտանիքը, հետո հայերին, հետո վերտուալ Հայրենիքը, հետո իր գավառը, հետո իր քաղաքը (գյուղ) և ձեռի հետ էլ Պետությունը:
Հայրենասերը սիրում է իր պետությունը, իրական, գոյություն ունեցող: Հայրենասերը ուզում է, որ իր պետություն լինի ուժեղ, հզոր, հարուստ, պաշտպանված: Հայրենասերը ուզում է, որ իր պետության քաղաքացին ապրի բարեկեցիկ, ապահով, լինի օրենքով պաշտպանված:
Հայրենասերի համար հայ է ՀՀ ցանկացած քաղաքացի, (անկախ էթնիկ ծագումից, կրոնական հայացքներից) ով իրեն համարում է հայ:
Հիմա ՀՀ-ում պայքար է գնում այս երկու տեսակների միջև, ցավոք Հայասերները մինչև օրս հաղթում են:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/bujak.yan/posts/395641020488984
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել