Արտագաղթը, իհարկե, փախուստ է: Խնդիրն այն է, թե փախուստ է ինչի՞ց: Մասշտաբային առումով այն փախուստ է եղած ներկայից ու սպասվող ապագայից:
Անձամբ ես փախել եմ և՛ երկրից, և՛ միջավայրից: ԵՎ քանի որ երկիրն ածանցյալ է միջավայրից, ստացվում է, որ ես միջավայրի հետ չեմ համակերպվել: Ու դա իրոք այդպես է:
Շատերն այդ միջավայրը սովետական են համարում: Ես նման մեծամիտ ամբողջականություն չունեմ ու այն զուտ հայկական եմ համարում:
Ասածիս պարզագույն ապացույց էլ կա. եթե սովետական լիներ, բոլոր սովետական ազգերից էլ արտագաղթողները հավասար կլինեին: Բայց մեր կեսից ավելն է արտագաղթել, մյուսներից՝ մի քանի տոկոսը:
Ու դարերով ենք էս գործին՝ մենք մեզանից փախչելու գործին:
Սպասվող կշտամբանքին, թե մնայիր պայքարեիր, շիտակ կպատասխանեմ: Ում դեմ պայքարեի՞՝ քո քաղաքական կուռքերի ու քո տականք բարեկամների դե՞մ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ara.arutunyan/posts/729840213741717
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել