Ես շատ եմ սիրում «Կնոջ բույրը» ֆիլմը, ֆիլմի գլխավոր դերակատար Ալ Պաչինոն իմ սիրած դերասանն է: Այսօր առավոտյան, չգիտեմ ինչու, հիշեցի ֆիլմի հերոսի՝ գնդապետի խոսքերը.
-Կանա՜յք...քանի դեռ նայում ես նրանց դու ապրում ես:
Իրոք, լիարժեք համաձայն եմ գնդապետի հետ, առանց կանանց՝ հարգելի տղամարդիկ, մեր կյանքը անիմաստ ու դժգույն կլիներ: Սակայն, այս կամ այն ակցիաների, երթերի ժամանակ որոշ կանանց նայելիս, նրանց պահելաձեւը տեսնելուց, խոսքերը լսելուց հետո ապրելս չի գալիս...
Սիրելի կանայք, խնդրում եմ այնպես արեք, որ ձեզ նայելուց հետո զգանք, որ ապրում ենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել