Անսահման է այն, ինչ զգում եմ և, միառժամանակ, անհասկանալի: Գիտեմ, որ քո այդ ոչ երկրային թվացող ժպիտում մի անորոշություն է թաքնված: Այն խոր անդունդն, որը ստեղծվել է քեզ տեսնելու, հետդ խոսելու, ներկայությունդ զգալու ցանկությամբ, լցվել է ուզում: Ուզում է լցվել մի մեծ, անսահման երջանկությամբ : Ուզում է լցվել սիրով, կարոտի հագեցմամբ: Այն թևերը, որ տվել ես ինձ քո աչքերի անբացատրելի խորաթափանցությամբ, ուզում եմ բացել և ճախրել, սավառնել երկնքում, փնտրել ու գտնել քեզ, գտնել իրապես, գտնել` այլևս չկորցնելու միտումով: Ուզում եմ ընբռնել հոգիդ, ուզում եմ գեթ մի անգամ հասկանալ քեզ, հասկանալ ինձ:

Ուզում եմ գտնել քեզ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել