«Ժողովուրդ» թեթրը գրում է, որ քաղաքական սկանդալի կիզակետում է հայտնվել Ն.Ս.Օ.Տ.Տ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն. գաղտնազերծվել է կաթողիկոսի անունից Մայր աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի դիմումը Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ և Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Տ. Նորվան արքեպիսկոպոս Ջաքարյանին։ Սակայն ենթադրվում է, որ նման նամակներ հասցեագրվել են նաև մյուս թեմերին։ Իսկ նամակով թեմերից պահանջում են տեղեկություններ տրամադրել այդ երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիների մասին։ Ընդ որում այդ տեղեկությունները Գարեգին Բ-ն թեմերից պահանջել է՝ կառավարության անունից իրեն ուղարկված գրության համաձայն։ «Այս նամակն ապացուցում է մի քանի փաստ, կառավարությունն այսպիսով Մայր աթոռի վրա է դրել պետական մարմինների՝ ԱԳՆ-ի ու ԱԱԾ-ի գործառույթներ։ Եվ կաթողիկոսն էլ իր հերթին համաձայնել է ստանձնել դրանք՝ոչ միայն իր վրա վերցնելով «ագենտի» պիտակ, այլև ապացուցելով, որ պետական մարմիններն անկարող են իրենց վերապահված գործերում։ Ու սա այն դեպքում, երբ ՀՀ Սահմանադրության 8.1 հոդվածի համաձայն՝ Եկեղեցին անջատ է պետությունից։ Փաստորեն, այս իշխանությունները, որ Հայաստանում պղծել են ամեն արժեք, հասել են արդեն ազգի սրբությանը՝ Եկեղեցուն։ Սեկնաբանություններն ավելորդ են»,– եզրափակում է թերթը։ 

Աշխարհի Շուրջ բլոգ. - Հայտնի է որ 1999 թ. հոկտեմբերի 27 հետո Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի կողմից ամեն ինչ արվում է Հայաստանի բնիկ բնակչությանը երկրից քշելու համար եւ արդեն նրանց հաջողվել է մեկ միլիոնից ավելի ՀՀ բնակիչների արտագաղթեցնել այս ընթացքում, այդ քաղաքականությունը վարելու պատճառներից մեկը վերջերս հիմնավորել էր վարչապետ Տ. Սարգսյանը ՝"Բա ինչ անենք թողնենք մնան հեղափոխություն անե՞ն", - ասել էր Հայաստանի վարչապետը: Քանի որ վերջին շրջանում շատերը ընտանիքներով են լքում Հայաստանը եւ երկիր քիչ փող է մտնում այդ պատճառով ՀՀ քաղաքացիներին թալանելու ավարը սկսել է նվազել եւ ռեժիմը մշակել է նոր բիզնես մարտավարություն :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել