Armfootball.com-ը գրում է.

Երեկ բոլորս տեսանք, թե ինչպես Լուիս Սուարեսը, ով ահա այս տեսքն ուներ, հաղթանակ պարգևեց իր թիմին Անգլիայի դեմ խաղում: Ռուսական Sports.ru կայքն այսօր ներկայացրեց ուրուգվայցի գոլահարի ու հավաքականի ֆիզիոթերապևտի հուզիչ պատմությունը, որի հայերեն տարբերակը  ArmFootball.com-ը ներկայացնում է ձեր դատին:


Մայիսի 21-ի երեկոյան Ուրուգվայում կատարվում էր Աստված գիտի թե ինչ: Լուիս Սուարեսը վնասել էր ծունկը մարզման ժամանակ տեղի ունեցած անմեղ մի դրվագի արդյունքում ու ստիպել անհանգստանալ մի ամբողջ երկրի: Առաջին լուրերն ուղղակի ապշեցնող էին. նկարներում, որոնք արվել էին պարիսպների մոտից, երևում էր ազգի հույսի ցավից ծամածռված դեմքը: Լուրերում հենց այդ պահին հայտնեցին հաջորդ օրը կայանալիք վիրահատության մասին: «Նա կարող է բաց թողնել Աշխարհի առաջնությունը»,- տագնապահար հայտարարում էին բոլոր լրատվական հաղորդումներով:

Մայիսի 22-ին Սուարեսը ծնկի արտրոսկոպիկ վիրահատության ենթարկվեց: Քանի դեռ բժիշկները փորձում էին բուժել նրա ծունկը` դրսում հավաքվել էին հազարավոր երկրպագուներ: Երբ Սուարեսին հիվանդանոցից հանեցին արծաթագույն պատգարակի վրա, բակում հավաքվածները սկսեցին վանկարկել նրա անունն ու նրան աջակցող արտահայտություններ վանկարկել: Հավաքականի բժշկական շտաբը փորձում էր հանգստացնել հավաքվածներին («Լուիսը բոլոր շանսերն ունի մասնակցելու Բրազիլիայում կայանալիք առաջնությանը»), սակայն ոչ ոք չէր տալիս դրա երաշխիքները. այդպիսի վնասվածքներից հետո վերականգնումը տևում էր 4-ից 6 շաբաթ:

Մայիսի 23-ին Սուարեսը հանդիպեց 63-ամյա Վալտեր Ֆերեյրայի հետ, մի ֆիզիոթերապևտի, ով ուրուգվայցի ֆուտբոլիստներին ծանոթ է արդեն 15 տարի: Հավաքականում նա հայտնի է կինեզոլոգիայի (մկանային շարժունակությունն ուսումնասիրող գիտություն) խորը գիտելիքներով: Հենց դրա հաշվին էլ մասնագետը բուժում է ծանր վնասվածքները:

Ֆերեյրան արագորեն կազմեց վերականգնողական ինտենսիվ ծրագիր ու սկսեց անմիջականորեն աշխատել Սուարեսի հետ… տնային պայմաններում: Բանը նրանում է, որ ֆիզիոթերապևտը համառ պայքար է մղում քաղցկեղի դեմ և դրանից մի քանի օր առաջ քիմիական թերապիայի կուրս էր ընդունել:

«Ես շնորհակալ եմ մարզիչներին, ովքեր թույլատրեցին Լուիսին աշխատել ինձ հետ այդպիսի պայմաններում, առանց վերականգնողական ընդունված մեթոդների,- ասաց Ֆերեյրան,- Ես չէի կարողմեկնել մարզաբազա, այդ պատճառով էլ Լուիսն էր գալիս մեր տուն: Ես շատ եմ գնահատում դա: Եսշնորհակալ եմ նրան իր հաղորդած դրական լիցքերի համար, շնորհակալ եմ ընտանիքիս ու բժիշկներին,ովքեր զբաղվում են իմ առողջական վիճակով: Ես պարզապես չեմ կարողանում բառեր գտնել, որպեսզիարտահայտեմ բոլոր զգացմունքներս»:

Սուարեսին ոչ ոք չէր տեսնում մարզաբազայում և չէր անհանգստացնում նրան. վերականգնումը մաքսիմալ կերպով առանձնացված էր ու հանգիստ: Ասում են, Սուարեսն աշխատում էր չափից շատ ու գերակատարում բոլոր պլանները: Արդեն 10 օր անց նա սկսեց հաճախել մարզասրահ, 15 օր անց` վազքային վարժություններ կատարել, իսկ արդեն 16 օր անց` գնդակով վարժություններ: Դա մեծ նվաճում էր, եթե հիշենք նախնական կանխատեսումները: Որպեսզի վերականգնողական գործընթացն էլ ավելի մեղմ ընթանա, բժիշկները լրացուցիչ պլան գրեցին Անգլիայի դեմ խաղի համար: Եվ ամեն բան ստացվեց: Ֆուտբոլիստը վերականգնվեց ռեկորդային ժամանակահատվածում:

Ֆերեյրան արդեն վերականգնողական աշխատանքներ կատարելու փորձ ուներ. նա աշխատել էր Ֆոռլանի, Ռեկոբայի, Ռուբեն Սոսայի և Դանիել Ֆոնսեկայի հետ: Սակայն այժմյան աշխատանքը Սուարեսի հետ, երևի թե, ամենաաշխատատարն ու լարվածն էր: «Լուիսն ամբողջովին արժանի է այն հաջողությանը, որը եղավ Անգլիայի դեմ խաղում, քանի որ նա մեծ ծավալի աշխատանք էր կատարել,- նշել է Ֆերրեյրան,- ­Եթե նա չաշխատեր այդպես լարված ու առանց իրեն խնայելու, մենք հիմա չէինք լինի Բրազիլիայում: Ես երբեք չեմ մոռանա այն, ինչ կատարվեց այսօր: Շնորհակալ եմ ընտանիքիս ու հավաքականի բոլոր ֆուտբոլիստներին աջակցության համար: Ի սրտե շնորհակալ եմ բոլորին»:

Բրազիլիայում տեղի ունեցավ անչափ հուզիչ տեսարան. դա ավելին էր, քան պարզապես խփված գոլի տոնում ու շնորհակալության հայտնում: Իսկական դրամա էր: Երբ Սուարեսն առաջին իսկ հարվածով խոցեց Հարտի դարպասը և բացեց խաղի հաշիվը, նա մտադրված վազեց դեպի պահեստայինների նստարան. այնտեղ, որտեղ կանգնած էր Ֆերեյրան: Նա ամուր գրկեց ֆիզիոթերապևտին, բարձրացրեց աջ ձեռքն ու մի քանի անգամ ցուցամատով ցույց տվեց իր փրկչին ու կայուն մի տղամարդու, ով լուռ կերպով պայքարում է ծանր հիվանդության դեմ: Ֆերեյրայի քաղցկեղի մասին Ուրուգվայում ոչ բոլորն էին լսել:


Սուարեսի վնասվածքը լիովին բուժելու համար Ֆերրեյրան նույնիսկ մի փոքր հետաձգեց իր բուժումը:«Ես չեմ սիրում շատ խոսելսակայն այսօր ես աննկարագրելի զգացումներ ունեմԹիմում 
բոլորն աջակցում են ինձես անչափ շնորհակալ եմ դրա համարԵկեք տեսնենքթե ինչ կլինի
Սա կյանք է
որտեղ պատահում են և’ թռիչքներև’ անկումներամենակարևորըպայքարը շարունակելն է»,-հավելեց Ֆերեյրան:

Խաղից հետո Սուարեսը լի էր պայծառ զգացումներով այն մարդու հանդեպ, ով նրան նվիրեց կյանքի ամենակարևոր մրցաշարին մասնակցության հնարավորությունը: «Իմ կինն ու 2 բալիկներս ամենակարևոր մարդիկ են ինձ համար այս մոլորակի վրա: Սակայն հիմա այդ մարդկանց շարքին դասվում է նաև նա, այն ամենի համար, ինչ նա արեց իմ ապաքինման համար: Կատարվածի 90 տոկոսը Վալտեր Ֆերեյրայի շնորհքի ու աշխատանքի արդյունքն է»:

Մտնելով հանդերձարան` Լուիսը կրկին չկարողացավ զսպել իր զգացմունքները: Նա նստեց հանդերձարանի նստարանին, միացրեց իր սմարտֆոնի դիմային տեսախցիկն ու հանդերձարանում հնչող տրամադրող երաժշտության ներքո ասաց հետևյալը. «Եթե չլիներ նա, ես այսօր պարզապես չէի լինի այստեղԿներեքես լի եմ դրական 
զգացումներով»: 

Փաստացիորեն, հունիսի 19-ի երեկոյան էլ Ուրուգվայում տեղի էր ունենում Աստված գիտի թե ինչ: Սակայն, արդեն այլ առիթով:

Եվ որպես վերջաբան. այսքանից հետո դուք դեռ հավատու°մ եք, որ Սուարեսը բացասական անձնավորություն է:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել