Մաշկային բորբոքումներն ու այտուցները հաճախ առաջանում են մաշկը ոչ ճիշտ մաքրելու հետևանքով: Խորհուրդ չի տրվում դեմքը մաքրել կոսմետիկական կաթով, քանի որ այն մնում է մաշկի վրա: Դրանից ծակոտիները փակվում են: Մաշկը դադարում է շնչել: Ավելի նպատակահարմար է օգտագործել չեզոք գելեր, փրփուրներ կամ կոսմետիկական օճառ:
Ջուրը պետք է լինի սենյակային ջերմաստիճանի: Չափից ավելի տաք կամ սառը ջուրը վնասում է մաշկը: Հայտնվում են անոթային աստղիկներ, մաշկը չորանում է: Մաշկը պետք է լվանալ քնելուց առնվազն 2 ժամ առաջ: 

Հաճախ շատերը երեկոյան ժամերին դիմակներ են դնում` հուսալով, որ առավոտյան կարթնանան թարմ տեսքով, բայց ստացվում է ճիշտ հակառակը: Բանն այն է, որ երեկոյան ժամը 8-ից սկսած մաշկն անցնում է հանգստի վիճակի, իսկ հանգստացող մաշկը ծանրաբեռնել չի կարելի: Ուստի քիմիական դիմակները պետք է դնել առավոտյան կամ կեսօրին: 
Տնային պայմաններում դիմակը պետք է մաշկի վրա մնա 5-7 րոպեից ոչ ավել: Դիմակը պետք է լվանալ սովորական ջրով: Ցանկալի է մաշկը ձգող դիմակներից օգտվել 30-ից հետո, իսկ մինչ այդ բավական է դեմքն ուղղակի լավ մաքրելը, մաշկի խոնավությունն ապահովելը, քամու, արևի, փոշու վնասակար ազդեցությունից պաշտպանելը: 

Երեկոյան ժամը 8-ից հետո նվազագույնի հասցրեք սննդի ու հեղուկի ընդունումը: Իսկ եթե շատ քաղցած եք, կերեք մրգեր ու կաթնամթերք: Սուրճն ու թեյը նույնպես սահմանափակեք: 

Դեմքի դժգունությունն ու աչքերի տակի պարկիկները հաճախ հայտնվում են թարմ օդի պակասության դեպքում: Պատճառ կարող է հանդիսանալ նաև քնի պակասը կամ շատ քնելը: 
Ուստի լսեք ձեր օրգանիզմին: Քնեք այնքան, որքան պահանջում է ձեր օրգանիզմը: Իսկ քնելուց առաջ լավ օդափոխեք սենյակը:

Կարդալ ավելին

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել