Լավ, համոզեցիք՝ մտնում ենք Եվրազես:
Բայց եկեք իրար չխաբենք:
Էդ Եվրազեսը սութի տերմինա, իրական անունը Ռուսական կայսրությունա:

Հիմա հարցեր:
Մեր ինչի՞նա պետք Ազգային ժողովը իր հսկայական ծախսով: Միևնույննա մի քանի տարուց էստեղ պատճենահանվելու են կայսրության օրենքները:
Մեր ինչի՞նա պետք կառավարությունը իր հսկայական ծախսով:
Ռուսաստանի դեսպանը կկատարի վաչապետի ֆունկցիան:

Ճիշտ կլինի հիմիկվանից լուծարել և ԱԺ-ն և կառավարությունը:
Թող մնան միայն մարզպետները և Երևանի ՆՇԱՆԱԿՈՎԻ քաղաքապետը:

Ոստիկանությունը կենթարկվի Մոսկվային:
ԱԱԾ-ն վաղուց ենթարկվումա Մոսկվային:
Մնաց բանակը, դե բանակն էլ կդառնա կորպուս կայսրության բանակի կազմում:

Ամեն ինչ հրաշալի կլինի:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել