Այսօրվա համար պլանավորած գրառում չկար : Ես երեկոյան պետք է աշխատեի մեկ այլ նյութի վրա, որը պետք է մի քանի օրից հրապարակեի : Բայց այսօր, երբ գրքերս բացել ու փորձում էի կենտրոնանալ դասերիս վրա, հասկացա ,որ ես ասելիք ունեմ : Որ պետք է խոսեմ ու անպայման այս մասին պետք է գրեմ բլոգումս : Բացեցի ու ուղղակի սկսեցի գրել:
Դուք միշտ ինձ հետ կիսվում եք, այսօր էլ ես ձեզ հետ կիսվելու կարիք ունեմ:
Կար ժամանակ, երբ ես պնդում էի, թե մարդու համար ամենաուժեղ առաջ գնալու ՛՛զենքը՛՛ համարվում են այն մարդիկ, ովքեր նրան չեն հավատում , ովքեր ուզում են խոչընդոտել , խանգարել , կործանել նրան :
Բայց գնալով ես հասկանում եմ, որ աշխարհում ամենամեծ զենքը հավատն է :
Մարդիկ ինձ հավատում են : Հավատում են առանց ոչ մի կասկածի : Ու եթե անկեղծ՝ սա ինձ վախեցնում է : Հավատացողների մեջ չեն մտնում միայն իմ ընկերները, հարազատները, ծնողներս : Ինձ հավատում են այն մարդիկ, ովքեր ինձ չեն ճանաչում...
Մի քանի օր է անընդհատ կարդալով գրառումներիս տակ գրվող մեկնաբանությունները ՝ ապշում եմ : Ինձ բացարձակ չճանաչող մարդիկ հիացմունքով են խոսում իմ մասին , հպարատնում են ինձնով , հավատում են , որ ես մեծ մարդ եմ դառնալու...
Բայց արդյո՞ք ես արժանի եմ այս ամենին:
Միգուցե ձեզ համար ծիծաղելի են այս տողերս, միգուցե դուք չեք զգում այն, ինչ ես եմ զգում: Բայց ինչո՞ւ , ինչու՞ հենց ես , հը՞ :
Հավատն իրոք պարտավորեցնող է : Ավելի , քան ՛՛թշնամիներիդ՛՛ անհիմն բարբաջանքը :
Ես չգիտեմ, թե ինձ մոտ ինչպես ստացվեց այսքան մեծ ու ուժեղ սեր ստեղծել : Ես տարված լինելով բլոգիս նյութերով, ասելիքս տեղ հասցնելով չզգացի էլ , թե ինչպես իմ սերը դարձավ փոխադարձ : Ես զգում եմ մեկնաբանությունների ու նամակների անկեղծությունը , ես զգում եմ մարդկանց հավատն իմ նկատմամբ : Նրանք նաև հավատում են, որ ես երբեք նրանց հուսախաբ չեմ անի :
Այ այստեղ էլ սկսվում է ամբողջ խառնաշփոթը))))
Հուսախաբություն : Աշխարհում ամենաշատը վախենում եմ հիասթափեցնել այն մարդկանց, ում...չեմ ճանաչում :
Ծնողներս ինձ միշտ կհասկանան, ընկերներս ՝ նույնպես, նրանք ինձ երկրորդ հնարավորություն կտան : Բայց նույն այդ մեկնաբանություն գրող մարդը ուղղակի հոգոց կհանի ու կասի . ՛՛Ափսոս Սյունե, շա՜տ ափսոս . ես քեզանից ավելին էի սպասում, դու չարդարացրեցիր իմ հույսերը : Ես քեզ չէի ճանաչում, բայց հավատում էի, դու հույս էիր ներշնչում դու հավատ էիր տալիս ինձ : Իսկ հիմա ես ուղղակի հիասթափված եմ : Դու ոչինչ էլ չարեցիր ՛՛ :
Ու այս սարսափեցնող պահը պատկերացնելուց հետո ես հասկացա մի բան .
երբեք հուսախաբ չանեք այն մարդկանց, ովքեր ձեզ հավատում են : Լսու՞մ եք , երբեք:
Մարդիկ հավատում են ինձ : Ու ես իրավունք չունեմ ոչ մի պահ մոռանալու դրա մասին : Եթե նրանք սպասում են ինձնից ավելին , քան ես կարող եմ , ուրեմն պիտի գերազանցեմ ինքս ինձ : Նշանակում է , որ նրանք տեսել են ինչ-որ բան, որը ես չէի նկատել :
Ոչ մի մարդու ուղղակի չեն հավատում : Եթե ինչ -որ մեկն ասում է, որ ես կարող եմ , ասենք թե , BBC-ի տնօրենը դառնալ , ուրեմն ես դա իրոք կարող եմ : Ոչ մի հավատ հենց այնպես չի ծնվում...
Ու ինչքան ուշադիր ես դու, իմ ընթերցող : Ինչքան շատ ես անհանգստանում փոքրիկ բլոգերիդ համար : Հավատում ես ինձ, հաջողություններովս ուրախանում , լավ գրառում տեսնելիս ՝ ժպտում ու ոգևորվում , ինչ-որ սխալ տեսնելիս էլ զգուշացնում ես ինձ ,որ ուղղեմ այն :
Շարունակությունն՝ այստեղ