Շարունակում եմ հետևել Գորիսի թիվ մեկ թուրքական կլանի՝ Լիցկայի գերդաստանի շուրջ ծավալվող իրադարձություններին, և ապուշ եմ կտրում: Սկսում եմ անգամ կասկածել, որ Լիցկան ինչ-որ առեղծվածային արարած է, ում բռնես զոռով ջուրն էլ նետես, մեկ է, չի թրջվի ու չի թույլ տա, որ իր ու իր եղբոր լամուկները թրջվեն:
Ու ցավալին այն է, որ դրանում իր գործուն աջակցությունն է ցուցաբերում մեր ոստիկանությունը: Այլ գնահատական տալ չեմ կարող, որովհետև երբ տարբեր աղբյուրներով՝ ընդհուպ մինչև Սյունիքի մարզպետ, հայտարարվում է, որ Լիցկայի եղբոր լակոտը հերթական անգամ մարդ է դաժանաբար ծեծել ու խոշտանգել, ու հետո այդ լուրը անուղղակիորեն հաստատում է տեղի ոստիկանությունը, իսկ հետո երկրիդ ոստիկանապետը վեր է կենում ու ասում է, որ դանակահարություն, ծեծ ու առևանգում չի եղել, դա, մեղմ ասած, կոտրում է հավատի այն նշույլները, որ մարդը սկսել է տածել առ մեր բնավ ոչ անթերի ոստիկանությունը:
Ես չգիտեմ, թե դանակով խփե՞լ է Էյները (տենց անուն դնողի երևակայությունը գրկեմ) իր զոհերին, թե մենակ մահակներով ու ձեռքերով է բավարարվել: Ես չգիտեմ, թե Էյների հայր Աղալարը (գրկված երևակայությունը սերունդներով արմատ ունի սրանց մոտ) դիմե՞լ է եղբորը, որպեսզի այս հարցի լուծմանը նպաստի, թե Լիցկան իր նախաձեռնությամբ է այս ամենին մասնակցել: Ես միայն գիտեմ, որ ազգիս ճնշող մեծամասնությունը խորը ու հիմնավորված ատելություն է զգում այս սրիկայական ընտանիքի հանդեպ, ու եթե մեր իշխանությունները գոնե մի քիչ հասկանային փիառից ու իմիջմեյիքինգից, ապա հինալաի ձևով կխաղարկեին այս իրավիճակը՝ ցուցադրաբար կոշտ պայտելով (նալելով) Էյներ Խաչատրյանին էլ, իր հանցավոր բարեկամներին էլ: