Վա~յ հայ ազգ...Ես երկար ժամանակ մտածում էի, թե ինչի ես էս վիճակում, ինչի ես բողոքում ամեն ինչից...Ոչ թե բողոքելիքներն են շատացել, այլ քո մոտ ա արդեն բողոքական գենը դոմինանտում բոլոր մնացածների նկատմամբ: Բոլոր մնացած մարդկանց,ովքեր ամեն ինչ անում են, որ գոնե լավ վերաբերմունքով բալանս ապահովեն, դու մեկ է ձանձրացնում ես քո անհաջողություններով: Ինչ էլ արվի, դու մեկ է դժգոհ ես: Եվրատեսիլ, Սլավոնական բազար, հեռուստաեթեր...Այնքան ես տկարացել քո էս բողոքական վիճակից, որ հնարավորություն չունես ասենք լավ մեկնաբանություններ գրել: Բլոգգերների մեծ մասն ա իրան Մաոյի տեղը դրել ու չգիտես ինչու պարտադիր պայման ա դարձրել բողոքական կոնստեկտով մի քանի գրառում ունենալը: Էն տպավորությունն է , որ մարդիկ միայն հետաքրքրվում են նրա համար, որ պարտադիր պարսավեսն ու նկատողություններ անեն: Մեկը մի հոդված տեղադրեց ֆեյսբուքում, վեեեերջ.....Իրար հերթ չտալով հետևեցին ուղղող մեկնաբանությունները շարադասության , ուղղագրության, անձնական մենթալիտետի ու ազգային գաղափարախոսությունից շեղվելու մասին: Խեղճ հեղինակին այս կոլեգիան հասցնում է սուիցիդի, ախր միայն Հայաստանում կարող է լինել, որ մարդ գրի կահույքի որակի մասին (ճապոնական), իսկ մեկնաբանողները դա որպես հայկական ազգայնամոլություն որակեն:
Ես ` որպես բավարար չափով կրթված դեռահաս, որը կարիք ունի մշտական տեղեկատվության (հռետորական ստացվեց) , հաճախ եմ այցելում լրատվական սոց-կայքեր: Հոդվածների վերնագրերը կարդալու ժամանակ իմ լավատեսությունը ուղղակի մահանում է: Ինչ պետք է մտածեմ , եթե տեսնում եմ այսպիսի վերնագրերի Շարան-
Նյութի աղբյուր՝ http://angie-mime.livejournal.com/46431.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել