Esem.am-ը գրում է.

Ի՞նչ են խոսում. 2011 թվականի ամռանն ամուսնացած «Վիտամին» ակումբի հումորիստ Տիգրանն ու կինը` Սեդան, սպասում են իրենց առաջնեկին:

Իրականում. լուրի իսկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ապագա հայրիկ Տիգրանը և նշեց, որ այսքան ժամանակ որոշել են գաղտնի պահել ու չխոսել այդ մասին: «Անձնական թեմաների մասին շատ խոսել չեմ սիրում. հիմնականում գաղտնի եմ պահում այդ ամենը, քանի որ քննադատողները շատ են: Այսօր մարդիկ վատ են արձագանքում նույնսիկ լավ և ուրախալի նորություններին. գաղտնի պահելու միակ պատճառը դա է»,- պարզաբանեց Տիգրանը: 

Սակայն հատուկ սիրածդ ամսագրի համար հումորիստը որոշ բացահայտումներ արեց: Տիգրանի ու Սեդայի առաջնեկը լույս աշխարհ կգա մոտ երկու ամսից. զույգն աղջիկ կունենա: Տիգրանի խոսքովª երբ իմացել է, որ հայր է դառնալու, անբացատրելի զգացողություններ է ունեցել, որոնք բառերով չի կարող փոխանցել: «Իսկ երբ իմացա, որ աղջիկ եմ ունենալու, ուրախությունս կրկնապատկվեց, քանի որ միշտ էլ ցանկացել եմ երկու աղջիկ ունենալ, որից հետո` մեկ տղա»,- խոստովանեց Տիգրանը: Ըստ նրա` կինն իրեն շատ լավ է զգում. հղիությունը չի խոչընդոտում ուսման ընթացքին (նա Ամերիկյան համալսարանում է սովորում-հեղ.), քննություններին:«Կարծում եմ` այդ հարցում աղջիկս օգնում է նրան»,- կատակով նկատեց հումորիստը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել