Կտավի համար Լեոնարդո դա Վինչին երկար ժամանակ բնորդներ էր փնտրում ու հատկապես մեծ նշանակություն էր տալիս Քրիստոսի ու Հուդայի կերպարին: Քրիստոսին նա հեշությամբ էր գտել. պարզապես գնացել էր եկեղեցի ու երգչախմբում նշմարել էր մի երիտասարդի, որի վրա պատուհանից լույս էր ընկնում: Նա երկար խարտյաշ մազեր ուներ ու երգում էր փակ աչքերով: Դա Վինչին նրան ամպիջապես իր տուն է հրավիրում ու Քրիստոսի պատկերը պատրաստ է: Բարդ էր Հուդայի գործը, քանի որ դա Վինչին գտնում էր, որ իրեն անհրաժեշտ դժնդակ դեմք միայն ներգաղթած իսպանացիներն ունեին, իսկ նրանց որպես բնորդ վերցնել `դա Վինչին ուղղակի չէր համարձակվում: Արդյունքում, կտավն առանց Հուդայի մնաց մի քանի տարի:
  Մի անգամ դա Վինչին փողոցում մի մուրացկանի է բախվում, որը անտանելի կեղտոտ էր ու դեմքի ահարկու արտահայըությամբ: Դա Վինչին անմիջապես նշմարում է <<Հուդային>> ու հրավիրում իր տուն: Երբ կտավն արդեն պատրաստ էր, դա Վինչին մուրացկանին ասում է, որ մեծ հաջողություն էր նրան հանդիպելը, քանի որ նրա պատկերը ամբողջացրեց կտավը: Իսկ մուրացկանը զարմանում է, թե ինչու՞ է հրավիրվել երկրորդ անգամ, եթե նրանից դա Վինչին Քրիստոսի կերպարն էր նկարել:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել