«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ Ոստիկանությունը քրեական գործ չի հարուցի հունիսի 21-ին խորհրդարանի մոտ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամո) կողմից ակտիվիստ Վարդգես Գասպարիի ձեռքից պաստառ խլելու եւ թիկնապահի կողմից ակտիվիստին գետնին տապալելու փաստերի առնչությամբ:
«Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից երեկ մեր թղթակցին ասել են, որ որոշում է կայացվել տեղի ունեցածից հետո նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Ամենածիծաղելին այն է, որ ոստիկանությունը ձերբակալում է նույնիսկ այն անձանց, որոնց հպումից, ասենք, ոստիկանի գլխարկ է ընկնում, իսկ այս դեպքը փաստորեն այլ է: Ստացվում է, որ ոստիկանի գլխարկի ընկնելը հանցակազմ է պարունակում, իսկ ոստիկանի աչքի առաջ քաղաքացուն հրելը, գետնին տապալելը հանցագործություն չէ»,- գրում է «Հայկական ժամանակը»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել