Շանթի տղու նկատմամբ մեղադրանք են առաջադրել, ու հիմա ոմանք աղաղակում են քաղաքական հետապնդումների ու, որ ամենազվարճալին ա, ամենաերիտասարդ քաղբանտարկյալի մասին: Ժողովուրդ, եթե Շանթի տղեն քաղբանտարկյալ ա, ապա քաղբանտարկյալ են բոլոր էն անչափահասները, ովքեր դատվել են մարդ սպանելու, ծեծելու, գողության, կողոպուտի և այլ քրեական հոդվածներով:
Էն փաստը, որ Շահեն Հարությունյանը Շանթի տղեն ա, դեռ չի նշանակում, որ իր ա ամեն արարք քաղաքական ա ու առավել ևս չի նշանակում, որ ամեն արարքի համար տրված իրավական գնահատականը քաղաքական հետապնդում ա: Շանթին էլ, Շանթի որդուն են մեղադրում են ոչ քաղաքական հայացքների համար, ոչ էլ քաղաքական կամ մտացածին հոդվածներով, այլ կոնկրետ քրեական հոդվածով, որը կոչվում ա խուլիգանություն, ու այդ խուլիգանությանը ականատես են եղել բոլոր նրանք, ովքեր տեսել են Շանթի հերոսությունը:
Բան չունեմ ասելու, դատարանը պետք է ելնի նրանից, որ Շահենին խուլիգանության դրդել է իր արկածախնդիր հայրը, ու եթե Շահենի նկատմամբ կարելի է ներողամտություն թույլ տալ ու չկոտրել երեխու կյանքը, ապա հոր նկատմամբ ոչ մի ներում-բեկում չպետք է լինի, որովհետև էդ մարդը իր ա ամբիցիաների ու ախմախությունների համար, փաստորեն, կործանման եզրին ա հասցրել սեփական երեխուն: Դա կարող է անել միայն կամ հոգեկան հիվանդը, կամ էլ անհույս ու անուղղելի տականքը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gevorg.aleksanyan.14/posts/1466527653576385?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել