Այս դեմոտիվատորն արդեն թրենդ է դառնում Ֆեյսբուքում: Ակնհայտ է, որ «Ֆեյքերի դեմ» նոր օրինագիծը ոչ միայն ֆեյքերին է նեղացրել, այլև դուր չի եկել շարքային ֆեյսբուքցիներին, ովքեր պարզապես ուզում են պահպանել իրենց ազատ արտահայտվելու հնարավորությունը: Գոնե ինձ համար անբացատրելի կերպով մեր ազգընտիրները, ովքեր հեղինակել են օրինագիծը, հրաժարվում են ընկալել, որ այդպիսով դեմ են գնում ազատ խոսքին ու շարունակում են իրենց էշը առաջ քշել: Արփինե Հովհաննիսյանի էշը հատկապես արագ է փորձում սլանալ, և նույնիսկ այն, որ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը սուր քննադատության ենթարկեց այս օրինագիծը և այն որակեց ազատ խոսքի դեմ, կապուտաչյա գեղեցկուհուն չկանգնեցրեց: Նա և իր ընկերները շարունակում են պնդել, որ մարդիկ պարզապես չեն հասկացել, կամ չեն կարդացել օրինագիծը ու քննադատում են: Երևի վերոնշյալ բավական հարգված կառույցի անդամներն էլ չեն կարդացել ու հայտարարությունը քոռ-քոռ տարածել են: Մեզանից և ոչ մեկը կարդալ չգիտի: Կարդալու ու հասկանալու ունակ եք միայն դուք՝ հեղինակներդ: Դե այդ պարագայում մի զարմացեք ու մի տխրեք այն փաստից, որ մենք՝ անգրագետներս, ձեզ արդեն կոչում ենք ազատ խոսքի թիվ մեկ թշնամի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1466212090274608&set=a.1376288175933667.1073741828.100006574922339&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել