Շատերս ենք այն զգացողությամբ ապրում, որ մեր օրերում ժամանակն ավելի արագ է առաջ շարժվում, իսկ որ կյանքի ռիթմն արագացել է, դրանում արդեն համոզվել ենք:
Մարդիկ փորձում են կարիերա ստեղծել, աշխատանքում հասնել հաջողությունների, ինչպես նաև բավարար ժամանակ հատկացնել ընտանիքի անդամներին, ընկերներին: Սա ոչ բոլորի մոտ է հաջողվում. մարդիկ պլաններ են մշակում, փորձում են հասցնել անել ամեն ինչ, բայց ապարդյուն:
Ձեզ ենք ներկայացնում 5 քայլ, որոնց միջոցով Դուք կկարողանաք հասցնել անել ամեն ինչ:

1. Ժամանակը կառավարելու և ամեն ինչ հասցնելու համար առաջին քայլը հստակ պլանների մշակումն է: Պլանները պետք է կառուցել նախապես` կարևորը անկարևորից տարբերակելով, արդյունքները համեմատելով: Պետք է պլանավորել ամեն ինչ. սկսած կարևոր և հիմնական անելիքներից մինչև հանդիպումներ, ժամանց, հանգիստ:
Սկզբում սա կարող է Ձեզ համար խորթ և բարդ լինել, բայց այն աստիճանաբար կվերածվի սովորության: Դուք կտեսնեք, թե որքան ժամանակ կարելի է խնայել, երբ Դուք գիտեք Ձեր բոլոր անելիքները: Անելիքները պլանավորելու մյուս դրական կողմն այն է, որ Դուք հանգիստ եք արթնանում, առանց խուճապի և մտահոգությունների: Պլաններ կազմելը թույլ է տալիս գործել առանց մտածելու կամ գուշակելու` ինչը պետք է հասցնել և ինչ անել առաջին հերթին:

2. Պետք է համակերպվել այն փաստի հետ, որ ոչ միշտ Ձեզ կհաջողվի հասցնել ամեն ինչ: Ի վերջո, ժամանակը սահմանափակ է: Որքան էլ Դուք ձգտեք առավելագույնին, օրը բաղկացած է 24 ժամից: Այդ իսկ պատճառով պետք է սկսել այն քայլերից, որոնք Ձեզ իսկապես կհասցնեն Ձեր առաջնային նպատակներին: Թող դրանք թեկուզ փոքր քայլեր լինեն. մեկ տարի անց Դուք կտեսնենք, որ շատ մոտ եք Ձեր նպատակակետին: Հիշեք. բոլոր դեպքերում գլխավորը պետք է մնա գլխավոր:

3. Հնարավորինս ամեն ինչ հասցնելու համար Դուք միշտ թարմ վիճակում պետք է լինեք, առույգ և էներգիայով լի, իսկ մարդը չի կարող նման վիճակում լինել` առանց հանգստանալու: Երբեմն ինքներդ Ձեզ պարզապես ստիպեք կտրվել աշխատանքից: Շաբաթվա մեկ օրը կտրվեք արտաքին աշխարհից, մի միացրեք համակարգիչը, մի զբաղվեք տնային գործերով: Դուրս եկեք տանից, զբոսնեք, վայելեք մաքուր օդը, խորասուզվեք Ձեր ներքին աշխարհի մեջ, փորձեք կարգի բերել այն:
Լիցքաթափվեք և թույլ տվեք ինքներդ Ձեզ կյանքից հաճույք ստանալ:

4. Մի մոռացեք հավասարակշռության մասին: Փորձեք զարգացնել Ձեր կյանքի բոլոր ոլորտները. ընտանիք, կարիերա, անձնական հարաբերություններ, ինքնազարգացում, ֆինանսներ: Այս ամենը հավասար չափով Ձեր ուշադրության կենտրոնում պետք է լինի:
Իհարկե, իդեալական հավասարակշռություն լինել չի կարող, բայց մարդը միշտ կարող է հասնել առավելագույնին: Մի մոռացեք, որ ամեն բան իր տեղն ունի: Ամեն ինչ հասցնել նշանակում է ոչ միայն փայլել աշխատավայրում, այլև բավարար ուշադրություն հատկացնել ընտանիքի անդամներին, ընկերներին, սեփական անձին:

Մի մոռացեք, ժամանակը միակն է, որ ժամանակ չի կորցնում:
Ժամանակ մի կորցրեք և հենց այսօրվանից սկսեք ժամանակն աշխատեցնել Ձեր օգտին` հասցնելով անել առավելագույնը:

Աղբյուր՝ http://tinyurl.com/le3dmxj

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել