Ինչքան վատ է, որ հեռուստադեմքերի դպրոց չունենք ՀայաստԱնում ու հեռուստացույցում էլ հայտնվում են մարդիկ, ովքեր բացի այն, որ հայոց լեզվին չեն տիրապետում, նաև ինտելեկտուալ մակարդակով չեն գերազանցում միջին վիճակագրական տաքսու վարորդին:
Ես էլ Հ1-ի ղեկավարության հետ համակարծիք եմ ու գտնում եմ, որ Արտակ Վարդանյանը չպետք է վարեր Հ1-ի «Ազատ գոտին», իհարկե գտնում եմ նաև, որ Էրիկը դա չպետք է վարի, որովհետև նա եթերում հեչ չի նայվում, ու բացի դա բավական գիրացել է տաղավարի կենտրում ծաղիկի պես կանգնելու համար ու նույնիսկ «Օրանժ ֆիթնեսի» անվճար տոմսերը նրան չեն փրկում: 
Արտակի պատմությունը հետաքրքիր ստացվեց: Նրան վտարեցին Հ1-ից ու մոտ երկու տարի տղայի առաջ փաստացի փակեցին եթերը: Արտակը մեզ, հավանաբար նաև Արմնյուզի մյուս Արտակին, ում ռոզըվի ժակեծիկները մի քիչ ավելի թանկ են իրենինից, վստահեցրեց, որ այդ երկու տարին օգտագործել է ի նպաստ իր մասնագիտական գիտելիքների, աճել է, լրջացել է ու դառել է հզոր Արտակ: Խաբեց: Արտակին տվեցին «Երևանն է խոսումը» ու պարզվեց՝ միակ բանը, որ Արտակը հասցրել էր այդ երկու տարվա ընթացքում, Ավստիայում ու մի քանի այլ գլամուռ երկրներում արևի տակ պառկելն ու փողոցները չափչփելն էր, իսկ ինտելեկտի մասով նա մնացել է ճիշտ նույն Արտակը՝ իր տափակ կատակներով, եթերային կիքսերով, անհոդաբաշխ նախադասություննրով ու ոչ մի թեմայի մեջ խորանալ չկարողանալու իր բացահայտ տաղանդով:
Բան չունեմ ասելու, վատ տղա չի, ու լավ է, որ արդեն ստաբիլ աշխատանք է գտել, բայց եթերը spam լցնել չի կարելի: Ընկերներիցս մեկը մի օր չէր ալարել սղագրել էր Արտակի եթերային խոսքը: Բացարձակապես բոլոր նախադասությունները շարահյուսական շեղումներով էին, որոնք մենք չենք ֆիքսում, որովհետև բարակիրան այս երիտասարդը չափազանց արագ է խոսում ու մտքից մտքի անցնում:
Օրեր առաջ «Երևանն է խոսում»-ի թողարկումներից մեկը նայեցի ու ֆազերս ընկավ Արտակի խոսքից: Քննարկում են հոգու գաղափարը, խոսում են հոգու աստվածաշնչյան ձևակերպումներից ու նրա գոյության, կամ չգոյության փաստարկները բերում: Մի քահանա ասում է, որ մարդու մարմինը ոչինչ է առանց հոգու, ու երբ հոգին լքում է մարդու մարմինը, մարմինը հող է վերադառնում ու հող դառնում Աստծո հրամանով: Ապա, ըստ հոգևորականի, հոգիները գնում են հոգիների կայան, որտեղից էլ որոշվում է նրանց հետագա ճակատագիրը: 
Արտակը ուշադիր լսում, լսում է, բնականաբար, չի հասկանում հոգևորականի բարդ նախադասությունները, ապա որոշում է հումոր անել միակ բառի վրա, որը իրեն ծանոթ էր թվացել հոգևորականի ողջ տեքստից: Արտակը հարցնում է հոգևորականին՝ իսկ հետաքրքիր է, հոգիները կայանման գումար վճարո՞ւմ են: Հո-հո-հո... ու մի քանի հիմար ծիծաղում են դահլիճում ու էկրանների դիմացից: Ու էստեղ ես պայթում եմ ջղայնությունից: Տո այ անգրագետ, բա մեր քրիստոնեությունը, մեր հավատքը ու էն գաղափարները ինչին մեր պապերն ու հայրերը հավատացել են ու դրանց համար կյանք են տվել, քո ծաղրանքի՞ն են արժանի: Դու ավելի լավ ա գնա չարախնդիրի ու չարախինդի տարբերությունը սովորի, որ եթերից մեռար շփոթելով: Էս տղայի ղեկավարներն իր կիքսերը չե՞ն տեսնում, թե՞ ամեն անգամ իրենց կաշվե աթոռին նստած ուրախանում են, թե Արտակն ինչ լավ շիկացավ: Մի խոսքով, կամ էս երիտասարդին ստիպեք, որ գիրք կարդա, կամ վտարեք եթերից: 


Հ.Գ. Եթե ձեզ կտանջի այդ հարցը, ապա, այո, դուք ճիշտ եք, ես նախանձ հաղորդավար եմ, ով երազում է «Ազատ գոտին», կամ ծայրահեղ դեպքում «Երևանն է խոսումը» վարել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել