Google ընկերությունը մեկնարկել է «Legalise Love» («Օրինականացնել սերը») արշավը` ի պաշտպանություն սեռական փոքրամասնությունների: Հուլիսի 8-ին կայքում հատուկ բաժին է հայտնվել, որ նվիրված է նույնասեռականների իրավունքների պայքարին:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ «Legalise Love»-ը կոչ է ողջ աշխարհում վերացնել այլատյացությունը:
Ընկերությունը նշել է, թե հպարտ է, որ իր մոտ ոչ ավանդական սեռական կողմնորոշմամբ մարդիկ են ապրում եւ մտադիր է ապահովել նրանց անվտանգությունը:
Նշվում է նաեւ, որ Google-ի մոտ 40 նույնասեռական աշխատակիցներ մասնակցելու են Լոնդոնում համաշխարհային փրայդ-շքերթին:
Google-ի պայքարը նույնասեռականների իրավունքների համար սկսվել է 2008թ., երբ ընկերությունը դեմ էր արտահայտվել Քալիֆորնիայում օրենսդրության մեջ միայն տղամարդու եւ կնոջ ամուսնությունն ամրագրելու դրույթին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել