Apple-ում եւ Google-ում վտանգավոր տրոյան են գտել: Այդ մասին Securelist.com բլոգում հայտնել է Kaspersky Lab Expert ձեռնարկության ներկայացուցիչներից Դենիս Մասլեննիկովը:
«Կասպերսկու լաբորատորիայի» մասնագետները կապվել են բջջային օպերատոր «Մեգաֆոն» ընկերության գործընկերների հետ եւ նրանց տեղեկացրել, որ հայտնաբերել են վտանգավոր վիրուս ինչպես Apple App Store-ում, այնպես էլ Google Play-ում:
Kaspersky Lab-ի մասնագետները եզրակացրել են, որ այդ վիրուսը տրոյան ծրագիր է, որը հեռախոսագրքույկի բոլոր տվյալներն առանձին սերվերի վրա է տեղակայում:
Այն կրում է Find and Play անվանումը: Ռուս ծրագրավորողներն արդեն Apple-ին եւ Google-ին հայտնել են իրենց գտածոյի մասին, սակայն դեռեւս ոչ մի մեկնաբանություն չեն ստացել:
Նյութի աղբյուր՝ http://rema-blog.blogspot.com/2012/07/apple-google.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել