Ստրատեգների ուշադրությունը հրավիրեմ այն հարցին, որ անկախ մեր ռուսաֆիլություն-ռուսաֆոբությունից, Ղրիմից Ռուսաստանի դուրս մղվելը մեր համար կատաստրոֆիկ է:
Որովհետև՝
1-Ռուսաստանը ռեգիոնալ գերուժ է, որի տարածքային ֆորպոստը Անդրկովկասում Հայաստանն է: Սեպտեմբերի 3-ին Սերժը դրան գումարեց սուբյեկտային ոչնչությունը, բայց դրանով հարցի էությունը չփոխվեց: Անկախ ամեն ինչից, մենք այդ գերուժի, Թուրքիա գերուժի, Իրան գերուժի, Ադրբեջան՝ գերուժ դարձողի կոկորդում ենք (թե ինչու ենք կոկորդում հարցրեք նախկին ու ներկա նախագահներից, հարցրեք «անկախ Ղարաբաղ» մոդելը հնարող դեբիլներից, բայց դա փաստ է):
2-Հայաստանի այդ գեոքաղաքական խաչմերուկ-կիզակետում, սահմանային գոտում լինելը ենթադրում է, որ գերուժերի միջև հավասարակշռության որևէ խախտում անցնելու է մեր մարմնի վրայով: Այսինքն, եթե ռուսները զիջեցին Ղրիմում իրենց ռազմաբազան, ավտոմատ կերպով սև ծովն անցնում է Թուրքիային և սկսվում է պատերազմն արդեն Հայաստանի համար: ԵՎ ռուսներն էլ առանց մտածելու Հայաստանը կծախեն, այլ տեղերում զիջումներ կորզելու կամ բազառներ ապահովելու համար:
3- Եթե ռուսները դիմադրում են Ղրիմում, բայց շատ ծանր դիմադրություն է, և ռեսուրս է պետք այն ամրապնդելու համար, ապա որն է ռեսո՞ւրսը: Իհարկե, Հայաստանը: Նորից մենք ենք հարվածի տակ հայտնվում:
4- Մենք հայտնվել ենք միարժեք դաշտում, մեզ որևէ կերպ ձեռնտու չի ռուսների ղրիմյան պարտությունը:
5- Ղարաբաղ-Ղրիմ նմանություն-գեշությունները:
Հասկանալի լեզվով ասած, ես թքած ունեմ տեսական նմանություն-տարբերությունների վրա, որովհետև պատերազմի պայմաններում նմանություններով չի որոշվում, այլ արյամբ, զենքով ու խելքով:
6-Քսան տարվա քաղաքագիտական, դիվանագիտական, պետականաշինության հանցագործությունները մի օր մեր դեմ էին կանգնելու իրենց ողջ գարշելիությամբ ու էսօր կանգնել են:
Խորհուրդ կտամ իրար գլուխ փիտելու փոխարեն մտածենք, թե ոնց ենք էս կաշմառի մեջից դուրս գալու: