Մի հատ հլա սառը նայեք՝ ինչ է կատարվում,
1. Մայդանը որպես քաղաքական, քաղաքացիական պրոցես արդեն վերջացել է միլիարդատեր գուբերնատորներ նշանակելով: Մայդանի տեսությունն ու փորձը չի քննարկվում, ու ֆուկ է արված համատեղ ռուս- արևմտյան ջանքերով:
2. Ուկրաինական ծանր արդյունաբերությունը միացած էր ռուսականին: Այդ կապերի քայքայմամբ և Ռուսաստանը և Ուկրաինան կքանդվեն տնտեսապես: Պուտինը սրիկայություն արեց մեզ, ու նրանց ստիպելով ՄՄ մտնել, ու Եվրոպան էլ սրիկայություն էր անում «և-և»-ը ժխտելով: Աշխարհը գլոբալ շուկայական է, և երբ ռուսներն են ասում՝ միայն մեր հետ, հասկանալի է, իսկ եթե իրենք էլ են դեմ դրան, ուրեմն ահավոր բլեֆ կա մեջը:
3. Ղրիմի հարցը օրակարգից հանելը կբերի նրան, որ ռուսները դուրս կմղվեն Սև ծովից, ու տեր կդառնա արդեն իսկ երեք անգամ ուժեղ նավատորմով թուրքերը: Կա նաև նեղուցների գծով պայմանագիր, տոննաժի ու սպառազինությունների չափի մասով, որով Թուրքիան շատ մեծ իրավասություններ ունի: Իսկ պրակտիկ ինքն է տերը նեղուցի:
4. Արդյունքում որպես ռեգիոնալ գերուժ Ռուսաստանը կվերանա: Նման տարածքով թույլ երկիրը կդառնա թիրախ մյուսների համար, տարածքը կիսելու, մեջ-մեջ անելու նկրտումներով: Բայց Ռուսաստանը միջուկային երկիր է, ինքն էլ խմած աջ ու ձախ իրեն բան ասողներին է ջնջխելու:
5. Հայաստանը ոչնչություն լինելով՝ կմնա թուրքերի ու ադրբեջանցիների ողորմածությանը, կկիսվի առնվազն երեք մասի, թուրքի, Ադրբեջանի ու Վրաստանի մեջ: Մի՞գուցե Իրանին բան չտալով ձեռ քաշեն Իրանը մասնատելուց:
Թող ես սխալ դուրս գամ, բայց Ղրիմի հարցով Ուկրաինայի կողմը բռնողները հաստատ ճիշտ չեն դուրս գալու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել