Սոցիալականը սոցիալական ենք, բայց ահա ունենք խնդիրներ, որոնք պետք է լինեն մեզանից յուրաքանչյուրի ուշադրության կենտրոնում:Միշտ փորձել եմ հասկանալ մարդկանց այն մտածելակերպը, ովքեր զբաղվում են մուրացկանությամբ, թափառաշրջիկությամբ, ակամայից դառնալով անօթևան և այդ դարձնում իրենց կենսակերպ:
Համաձայն եմ, նրանցից շատերը կարիքից դրդված են զբաղվում այդ գործով և դառնում անօթևան, որում, իր մեղքն ունի նաև երկրի վարած քաղաքականությունը, ինչու չէ նաև ՀՀ դատական համակարգը` իր կայացրած դատական ակտերով, որոնց հիման վրա մարդիկ մնում են առանց կացարանի: Գուցե շատերիս մոտ հարց առաջանա, թե ինչու հատկապես նրանցից շատերն են դրդված, այլ ոչ թե բոլորը: Ներկայումս մի ստվար զանգված են կազմում մարդիկ, ովքեր ոչ մի կերպ պետությունից չեն ստանում օգնություն, աշխատանք, որով կկարողանան հոգալ իրենց նվազագույն կարիքները: Սակայն կա հարցի մեկ այլ կողմ` որ նրանք իրենք են ուզում դառնալ այդպիսին: Օրերս ականատես եղա մի դեպքի, երբ երևանյան կագառներից մեկում գիշերող մի մուրացիկի հարցրեցին ինչու՞ չեք դիմում պատկան մարմիններին և պետական ծրագրերի շրջանակներում ստանում կացարան, վերջինս շատ բարկացած տոնով պատասխանեց. դուք հասկանում եք սա է իմ ապրելու տեղը, ես ուրիշ տեղ չեմ կարող ապրել: Սա էլ մի այլ փաստ է, որ անձն ինքն է ձգտում այդ կարգավիճակին, չընդունելով ոչ մի պետական միջամտություն:
Երևույթի ամենախոցելի կողմերից մեկն էլ այն է, երբ դրանում ներգրավվում են դեռահաս երեխաներին. արարք, որ համարվում է քրեորեն հետապնդելի: Մասնավորապես, տասնութ տարին լրացած անձի կողմից երեխային …… թափառաշրջիկությանը ներգրավելը կամ մուրացկանության հետ կապված գործողություններ կատարելուն ներգրավելը համարվում է հանցագործություն: Վերոգրյալի ամենացավոտ կողմն այն է, երբ երեխաները ներգրավվում են մուրացկանության մեջ` հենց ծնողների կամ այն անձանց կողմից, ում վրա դրված է երեխայի դաստիրակության պարտականությունը, ինչը թույլ տվեք նկատել ՀՀ քրեական օրենսգրքով համարվում է վերը նշված արաքը ծանրացնող հանգամանք (ՀՀ Քրեական օրենսգիրք, հոդված 166.1): Արարքը նաև արգելվում է «Երեխաների իրավունքների մասին» ՀՀ օրենքով, ըստ որի ցանկացած անձի, այդ թվում` ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին, արգելվում է երեխային ենթարկել բռնության կամ նրա արժանապատվությունը նվաստացնող պատժի, կամ նմանօրինակ այլ վերաբերմունքի (հոդված 9, մաս 2), իսկ նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն պետությունն ու նրա համապատասխան մարմիններն իրականացնում են երեխայի պաշտպանությունը մուրացկանությունից:
Պետությունը մշակում է տարեկան ծրագիր, որը ներառում է երեխաների իրավունքների պաշտպանությունը, այդ թվում նաև սոցիալական ապահովածությունը, իսկ տարեկան ծրագրի կատարման մասին հաշվետվությունն արտացոլվում է համապատասխան տարվա պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունում:
Ուշագրավ էր, և միաժամանակ հասարակության շրջանում գոհունակության մեծ ալիք բարձրացրեց, երբ Նյու Յորքի իշխանությունները որոշեցին հատուկ ֆինանսական աջակցություն ցուցաբերել քաղաքում ապրող ավելի քան 22 հազար մուրացկանի: Ինչպես ասել էր թափառաշրջիկների դատապաշտպանը` Նյու Յորքի հազարավոր բնակիչներ հայտնվելով բանտերում, տարիներ շարունակ ստիպված են եղել պաշտպանել իրենց իրավունքները: 1964թ.-ին Նյու Յորքում ընդունված օրենքի համաձայն` անօթևաններին արգելվում էր թափառաշրջիկությամբ զբաղվել: Ավելի ուշ, այդ օրենքը համարվել էր մարդու իրավունքների խախտում: Չնայած դրան, քաղաքային ոստիկանությունը մի քանի տարվա ընթացքում ավելի քան 1000 անօթևանի է ձերբակալել: Նոր օրենքի համաձայն` նրանցից յուրաքանչյուրին տրվելու էր 1-10 հազար դոլար փոխհատուցում: Ընդհանուր առմամբ, մուրացկաններին հատկացվելիք գումարը կազմելու էր շուրջ 15 մլն դոլար:
Հայաստանի Հանրապետությունը սոցիալական աջակցության կազմակերպման և տրամադրման սկզբունքների շարքում առանձնահատուկ տեղ է տալիս նաև երեխաներին սոցիալական աջակցություն տրամադրելու առանջնահերթությանը, մասնավորապես` սոցիալական ծառայություններ տրամադրելիս երեխաներին նախապատվություն տալը, որի մեջ մտնում է ինչպես բնաիրային օգնությունը, այնպես էլ ժամանակավոր օթևանի տրամադրումը: Այս ոլորտում պետական քաղաքականության գործառույթները չպետք է սահմանափակվեն միայն սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի կողմից մուրացկանության և թափառաշրջության խնդիրների լուծմանը մասնակցելուց, ինչպես նաև դրանց կանխարգելման ուղղությամբ այլ մարմինների կողմից ծրագրերի իրականացման աշխատանքներին: Անհրաժեշտ է այն դարձնել ուշադրության արժանի առաջնային ոլորտներից մեկը: Ինչպես նշեցի վերևում, սոցիալական աջակցության շրջանակներում, պետությունը տրամադրում է ժամանակավոր օթևան երեխաներին, բայց արդյո՞ք ընդամենը 60 օրով տրամադրելը չի վերադարձնի երեխաներին կրկին մուրացկանության: Կարծում եմ կհամաձայնվեք ինձ հետ, որ պետական կամքը չպետք է սահմանափակվի ընդամենը 60 օրով օթևան տրամադրելով:
Երեխաները մեր ապագան են, պետք է մեր մանուկներին սովորեցնել սիրել և գնահատել կյանքը, տեսնել կյանքի լուսավոր և պայծառ կողմերը, գտնել իրենց տեղն այս կյանքում, ստանալ կրթություն և զբաղվել սիրելի աշխատանքով: Երեխաները աչքերը դեռ նոր բացած հայտնվում եմ փողոցում, գետնանցնումներում, աղբամանների մոտ մի ստվարաթղթի վրա նստած, ձեռքը մեկնած աղերսող հայացքով սպասում եմ, ինչ որ մեկի գթությանը: Փոխարենը կարող էին վայելել իրենց անհոգ մանկությունը իրենց հասակակիցների հետ, խաղալիքներով և այլ մանկական զվարճանքներով, որոնք բնավ էլ կապված չեն սոցիալական կարգավիճակով, չէ որ գլխավորը մարդու հոգևոր ներաշխարհն է:
Երեխաները պետք է մեծանան արժանապատիվ մթնոլորտում, այդ հռչակում է նաև մի շարք միջազգային պայմանագրեր և մեր երկիր Հիմնական օրենքը, սահմանելով, որ «Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են», «Տնտեuական, uոցիալական և մշակութային ոլորտներում պետության հիմնական խնդիրներն են` պաշտպանել և հովանավորել ընտանիքը, մայրությունը և մանկությունը. … »: