Երբ 50-ն անց մարդ ՖԲ-ի էջում, ճիշտ, թե սխալ, շարադրում է երկիրը, ազգը փրկելու իր, այսպես կոչված, տեսլականը, դա հասկանում եմ ես, դա տեղավորվում է բանականության սահմաններում։ Բայց երբ 20-25 տարեկան երիտասարդը, արմենաշոտյանի «ազնվականական» դիմագծերով ու կերպարանքով մեկն ամբողջ օրը համակարգչի առջև, բազկաթոռի մեջ ճխլված, ուղիղ եթերով դիտում է փողոցում նաև իր իրավունքների համար պայքարող հասակակիցներին, իրենից տարիքով կանանց ու տղամարդկանց և թունոտ հիմարություններ շաղ տալիս իր էջում կամ «հեղափոխության» օգուտի կամ վնասի մասին օրերով շաղակրատում, այդպիսիներին ես չեմ հասկանում։ Ավելին՝ խղճում ու ցավակցում եմ...
Դո՛ւրս եկեք ՖԲ-ի ձեր թաքստոցներից և մաքուր օդ շնչեք, տղե՛րք։ Մաքուր օդը հաստատ կնպաստի ձեր ուղեղիկների բջիջների շարժմանը։ Իսկ ցանկացած շարժում կյանքի լավագույն գրավականն է...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել