Աշխարհի խոշորագույն քաղաքներում մեկը մյուսի հետեւից ընթանում են նորաձեւության շաբաթները, եւ FashionYan-ը չի հասցնում դրանց հետեւից :) Դեռ նոր եմ ամփոփում Լոնդոնի նորաձեւության շաբաթը, բայց արդեն Միլանում սկսվել է հերթականը: Ինչեւէ, կփորձեմ համառոտ ներկայացնել դրանք: Փետրվարի 14-18-ը  Լոնդոնում անց է կացվել նորաձեւության հերթական շաբաթը, որի ընթացքում հայտնի նորաձեւության տները ներկայացրել են իրենց 2014 աշուն-ձմեռ հավաքածուները: Եկեք տեսնենք, թե որոնք էին ամենահաջողված ցուցադրությունները` ըստ FashionYan-ի:

Առաջինն այս շարքում Burberry Prorsum-ն է: Հավաքածուն աչքի ընկավ իր վառ, բնությանը մոտ գույներով, աշխարհագրական եւ էթնիկ նախշերով զգեստներով, որոնք մեքսիկական ոճ են հիշեցնում:

b1b2b3Հաջորդը, որին ուզում եմ անդրադառնալ, Tom Ford-ի ցուցադրությունն է: Այս անգամ հավաքածուն փոքր-ինչ զուսպ էր` ոգեշնչված 60-ականներից ու վայրի Արեւմուտքից:

tft3t1t2Լոնդոնի նորաձեւության շաբաթը եզրափակվեց Simone Rocha-ի ցուցադրությամբ: Հավաքածուն արված է արքայական ոճով, ժամանակակից ու ֆուտուրիստական լուծումներով:

s1s2s3

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել