Այսօր վերջնականապես հիասթափվեցի «Ժառանգությունից»: Չէ, այնպես չէր, որ երեկ դեռ ամեն ինչ լավ էր, ուղղակի եղած հիասթափությունը կուտակվեց-կուտակվեց, իսկ բաժակը լցրեցին կարկառուն ժառանգականների ֆեյսբուքյան գրառումները...
Ուրեմն, մտեք Ֆեյսբուքում ակտիվ ցանկացած ժառանգականի էջ՝ լինի դա օրինակ Ստյոպա Սաֆարյանինը, Իզաբելլա Աբգարյանինը, Դավիթ Սանսարյանինը, թե այլ մեկինը... անիրազեկ մեկը կմտածի, թե էս Հայաստանի ընդդիմադիր կուսակցությունը իր երկրի բոլոր հարցերը լուծել է ու հիմա բացառապես Ուկրաինայով է խառը:
Տնաշենները օրը մի 100 հատ լինք են դնում, 1000 հատ ստատուս են գրում՝ Մայդանի ու Ուկրաինայի մասին: Ու մի հիացմո՜ւնք, մի վճռականությո՜ւն, մի հրճվա՜նք կամ ցասում... Ասա ինչների՞դ վրա եք տենց հիանում, մի կողմ դնենք, թե որքանով է Ուկրաինայում կատարվող իրադարձությունների ձեր ընկալումը մոտ իրականությանը, բայց մեկը լինի ու հարցնի, թե ձեզ ի՞նչ, թե խախոլները ինչ են անում, ու ոնց են անում: Դուք ստեղ տարեցտարի թուլանում ու վտիտ եք դառնում, չեք կարում սկի նորմալ միտինգ հավաքեք, ընկել եք ֆեյսբուքներում Ձեզ հեռահար ՉեԳեվարաների տեղ եք դնում:
Դա քաղաքական դիակներին հատուկ վարք է, երբ գիտակցելով սեփական ոչնչությունը՝ հարազատ քաղաքաքական դաշտում, խցկվում են ուրիշի հանդ, ընդ որում, իրենց խցկվելը էդ ուրիշը չի էլ նկատում, նկատելուց էլ՝ մարդատեղ չի դնում: Չէ, փաստորեն իրոք բարդ գործ ա Հայաստանում ադեկվատ ընդդիմադիր լինելը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gevorg.aleksanyan.14/posts/1450155068546977?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել