Iravaban.net-ը գրում է.
Մեզ տվեք Ձե՛ր խնդիրները. ահա այն կարգախոսը, որով առաջնորդվում է AM իրավաբանական գրասենյակը: Ընկերության կառավարիչ-բաժնետեր Գրիգոր Մինասյանը կարծում է, որ այն տարբերվում է դաշտում գործող այլ ընկերություններից՝ ծառայություններ մատուցելով իրավունքի բոլոր ճյուղերով: Իրավաբան.net-ը շարունակում է ընթերցողին ծանոթացնել Հայաստանում գործող իրավաբանական ընկերություններին: «Հայաստանյան իրավաբանական ընկերությունները» շարքի հաջորդ զրուցակիցը «AM» իրավաբանական գրասենյակի կառավարիչ-բաժնետեր Գրիգոր Մինասյանն է:
- Ինչո՞ւ եք որոշել ընկերությունն անվանել հենց AM:
-Փորձեցինք այնպիսի անվանում ընտրել, որն առաջին հերթին կասոցացվի հենց Հայաստանի հետ: Իսկ AM-ը Հայաստանի պաշտոնական անվանումն է կրճատ:
- Ձեր ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին: Կարելի է ասել կարճ ժամանակ է, իսկ գործող իրավաբանական ընկերությունները բավական շատ են: Ի՞նչպես եք փորձում տարբերվել դաշտում գործող մյուս ընկերություններից:
-Նախ կցանկանայի նշել, որ AM-ը որպես առանձին ընկերություն է գործում 2012 թվականից: Իրականում այն երկու իրավաբանական թիմերի՝ «Լեքս Փարթներս» և «Դիֆենս» իրավաբական ընկերությունների միավորումն է, որոնք այս ոլորտում գործունեություն են ծավալում ավելի քան տասը տարի: Մեր առանձնահատկությունը թերևս այն է, որ ծառայությունները մատուցում ենք իրավունքի բոլոր ճյուղերով: 2013 թվականից արդեն սկսել ենք ծառայություն մատուցել նաև հաշվապահության ոլորտում: Մեր հաճախորդները դիմում են մեզ, քանի որ մենք փորձում ենք այնպես անել, որպեսզի առաջացած խնդիրն ամբողջական լուծում ստանա:
-Ինչպե՞ս առաջացավ այդ երկու թիմերը միավորելու գաղափարը:
-Համաշխարհային պրակտիկայում հաճախ են լինում միավորումներ, որի արդյունքում մատուցված ծառայությունների որակն էապես լավանում է: Մեր պարագայում ևս: Այս միավորումն օգնեց բարձրացնել մեր կողմից մատուցվող ծառայությունների որակը և ունենալ առավել մասնագիտացված աշխատակազմ: Միավորումն ինչ-որ առումով նաև մեր հաճախորդների ցանկությունն էր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ