Երեկ վերջապես մեջս ուժ գտա ու ինձ ստիպեցի նայել «Տնփեսան»: Որ ասեմ գլուխգործոց էր, չէ, բայց դե «Դժվար ապրուստ» ու «Կարգին սկեչեր» էլ չի, ուտվող բան ա, սակայն ի զարմանս ինձ, բացահայտեցի, որ «Տնփեսայում» միակ իրոք անհամ տարրը էդ Հովհաննես Ազոյանն ա՝ Հովոն:
Ճիշտն ասած, դեռ «Քայլ ձիով»-ից էի նկատել, որ Հովոյի հետ մի բան այն չէ. լավ չէր խաղում դերը, մի տեսակ միապաղաղ ու անհավես, ավելորդ լրջություն դրսևորելով՝ անլուրջ դերերում: Տնփեսայում Հովոյին ոնց որ «Քայլ ձիովից» ներկրած լինեին՝ միևնույն խաղաոճը, միևնույն ինտոնացիան, միևնույն անհավեսությունը...
Կարծում եմ՝ պատճառը նրանում է, որ Հովոն իրեն մեծն դերասան է երևակայել, այսպես ասած, մերօրյա Մառլոն Բրանդո ու ինչ-որ ավելորդ դրամատիզմ և լրջություն է մտցնում իր մարմնավորած կերպարների մեջ: Այլ կերպ ասած, զվյոզդը տարել ա տղուն, չի հասկանում, որ թեև, ասենք, նույն «Տնփեսան» «Դժվար ապրուստ» չէ, բայց դա չի նշանակում, որ «Վերջին տանգոն Փարիզում» է ու իր կերպարն էլ ընդամենը կոլոտ ու զվարճալի տղա է, ով հարուստի տանը տնփեսայի կարգավիճակում է, ոչ թե ասենք, Վիտո Կոռլեոնե:
Ուղղակի Հովոն պետք է դադարի գերագնահատել իրեն՝ երևակայելով Հովհաննես Ազոյանին՝ եթե ոչ համաշխարհային, ապա գոնե հայաստանյան մասշտաբներով թույն դերասան ու, այդ դեպքում, կարծում եմ, որ էկրաններին էլի կտեսնենք Հովոյին այնպիսին, ինչպիսին սիրում էինք նրան՝ մինչև զվյոզդը տանելը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gevorg.aleksanyan.14/posts/1448274285401722?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել