Թե ինչու արդեն 4 ամիս է չեմ դիմում ապահովագրական ընկերություն՝ կասկո արած «Մերսեդեսս» պատին խփելուց հետո վերանգորոգելու համար, կարծում եմ, արդեն պարզ է: Ես էլ շատ իմ ընկերների պես չարաբաստիկ «Ինգո Արմենիայում» եմ ապահովագրված:
Եկեք սկսեմ սկզբից: Ամեն ինչ սկսվեց, երբ մեր թաղում ապրող ընկեներիցս մեկը աշխատանքի ընդունվեց Ինգոյում՝ որպես գործակալ: Դե գիտեք՝ ինչպես է լինում սովորաբար: Եկավ, բոլորիս խնդրեց, որ իր մոտ ապահովագրվենք, ինքն էլ դրանից տոկոսներ ուներ: Չմերժեցինք: Հետո վթարներ եղան: Փոքր բաներ էին, բայց դե մի ֆառ սարքելը 300-400 դոլար է: Դրա հետ սկսեցին զզվելի քաշքշուկները, տանել-բերելը, ձգձգելը, ինչ-որ բաներ ասելը, մերժելը, վազացնելը ու հետո փող չտալը… Երեկ էլ Արմենիայով դիտեցի, որ մեր փառապանծ Ինգոն ոչ միայն մեր թաղի տղերքի համար է «ՔԽ»: Մի դեպքում վթարված մարդկանց փող չի տալիս՝ պատճառաբանելով, թե բարեկամներ են, վթարը իրենք են սարքել, մյուս դեպքում 4-5 ամիս ուշացնում է ապահովագրական վճարը ու չգիտես էլ կտա՞, թե չէ:
Մտածում եմ՝ տղերքին երևի փող է պետք: Երևի շատ-շատ է պետք, որովհետև կարծես թե քիչ չեն աշխատում: Երևի էնքան շատ է պետք, որ որոշել են բոլորին քցելով ու ֆռռացնելով գումարներ խնայեն: Երևի էնքան շատ, որ որոշել են ապահովագրական գումարները հավաքեն ու ծախսեն ըստ նպատակի՝ առանց որևէ կոպեկ դուրս տալու: Իսկ գուցե արդեն ծախսել են:
Եկեք մենք էլ դա չնկատելու տանք: Մեր հայրենակիցներն են, եկեք օգնենք: Հա հենց էդպես, բարերարներով հավաքվենք ու օգնենք գումարները չպահանջելով: Ավարյա ես տալիս, ոչինչ… Սուս ու փուս մնա տեղդ ու ինքդ սարքի մեքենադ… Տղերքին փող է պետք: Հասեեեեեեք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1447441262151691&set=a.1376288175933667.1073741828.100006574922339&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել