FlippyCat կեղծանունով վարպետը վերստեղծել է արվեստի պատմության ամենահայտնի գործերից մեկը` հոլանդացի նկարիչ Վինսենթ Վան Գոգի «Աստղային գիշերը» դոմինոյի 7000 քարերով:
Աշխատանքը տեւել է 11 ժամ: Դա 1889թ. արված պոստիմպրեսիոնիզմի գլուխգործոցը հավաքելու երկրորդ փորձն է, առաջինը վնասվել էր պատահական հպումից, հաղորդում է Life News-ը:
«Աստղային գիշերը» դարձել է FlippyCat-ի անձնական ռեկորդը: 2007-ին նա Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզան» հավաքել էր 4519 քարերից:
Նյութի աղբյուր՝ http://rema-blog.blogspot.com/2012/06/blog-post_27.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել