Ողջույն, իմ ոճային ընթերցողներ: FashionYan-ում այսուհետ նոր բաժին է գործում` «Աստղային ոճ», որտեղ փորձելու եմ վերլուծել հայ հայտնիների ոճը: Շարքն ուզում եմ սկսել` ներկայացնելով երիտասարդ մի աղջկա` դերասանուհի Շուշաննա Թովմասյանին: Կփորձեմ տարբեր վայրերում ներկայացված նրա կերպարներով եւ սոցցանցերում հրապարակած լուսանկարներով առանձնացնել նրա ոճին հատուկ տարրերը:

1238707_627523600620914_550097416_nԱսել, որ Շուշաննան ընդգծված կամ հատուկ ոճ ունի, սխալ կլինի: Նրա ոճը կարելի է բնութագրել որպես սովորական երիտասարդ աղջկա ոճ, որը ժամանակ առ ժամանակ լրացվում է երեկոյան շքեղ զգեստներով եւ սանրվածքներով:

1545808_678578778848729_1490231313_n

Ըստ իս, Շուշաննան իր հագուկապով լավագույնս «քարոզում» է այն, ինչ այս տարիքի աղջիկները պետք է կրեն. երիտասարդական, գունեղ, թեթեւ եւ, կարեւորը, իր տարիքին համապատասխան հագուստ:

64155_549432998429975_1684781184_n

Ի տարբերություն իր տարիքի ճանաչված շատ այլ հայտնիների՝ Շուշաննա Թովմասյանը չի ընդօրինակում նորաձեւության արհեստական եւ շաբլոն միտումները` հաստացրած հոնքեր, միաժամանակ մի քանի երանգի վարսեր, աբստրակտ կտրվածքներ կամ սանրվածքներ, ուռացրած շրթունքներ, գերերկար եղունգներ եւ այլն: Շուշաննայի ոճը, ինչ-որ տեղ, նաեւ համեստ եւ ռոմանտիկ աղջկա ոճ է:

1399022_687627874610486_1424567070_oՍտորեւ ներկայացնում եմ Շուշաննայի մի քանի լուսանկար, որոնք եւս  փաստում են վերը նշվածը:

74998_601467179893223_1666379738_n560081_648439235196017_1659100818_n1235950_617286784977929_1263575391_n1011369_598719333501341_1993725946_n1236397_618940044812603_1899632295_n

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել