Google-ի բյուջետային պլանշետի բնութագրումների մասին տեղեկատվություն է հայտնվել լրատվամիջոցներում: Google-ի համար պլանշետ կարտադրի Asus-ը:
Պլանշետը կանվանվի Nexus 7, որտեղ 7-ը խորհրդանշում է էկրանի անկյունագիծը: Հայտնի է, որ սարքում օգտագործվում է  IPS մատրիցան`1280 x 800 պիքսել թողունակությամբ: Էկրանի անկյունը 178 աստիճան է:
Nexus 7-ի հիմքում քառաբեւեռ պրոցեսոր է` 1,3 գիգահերց հաճախականությամբ:  Սարքան ունի օպերատիվ հիշողության գիգաբայթ: Նրա ինքնուրույն աշխատաժամանակը կազմում է ինը ժամ, Gizmodo Australiа-ին հղում անելով գրում է  CNews-ը:
Սարքի առաջնային մասում 1,2 մեգապիքսել թողունակությամբ տեսախցիկն է: Nexus-ը կունենա անլար կապի NFC մոդուլ: Սարքի ամերիկյան տարբերակում կներդրվի Google Wallet վճարովի ծառայության ֆունկցիան:
Nexus 7-ը կվաճառվի երկու տարբերակով`  8 եւ 16 գբ ներքին հիշողությամբ: Առաջինը կարժենա 199, երկրորդը` 249 ԱՄՆ դոլար: Չի հաղորդվում, թե որքան կլինի սարքի գինն այլ երկրներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել