Աշխարհում ամենահուսալի մեքենա է ճանչվել «Lexus»-ը, հայտարարել են «J.D. Power and Associates»-ի փորձագետները` անցկացված հետազոտության արդյունքներով:
Ընկերության կողմից անցկացված հարցումը ցույց է տվել, որ 100 նոր «Lexus»-ի բաժին է ընկնում անսարքության վերաբերյալ 73 բողոք: Հաջորդը «Jaguar» (75`100 մեքենայի դեպքում), «Porsche» (75) եւ «Cadlillac» (80): Որակի առաջատարների հնգյակը եզրափակում է «Honda» (83 բողոք), այնուհետեւ հաջորդում է նույն բերնդի «Acura» մակնիշը (84) եւ «Infiniti»-ին (84): Ութերորդ տեղում է «Toyota» (88), գերմանական «Mercedes-Benz»-ը (96) եւ BMW-ն (97) եզրափակում են տասնյակը:
Ամենաանհուսանելի են համարվել «Smart» (151), «Fiat» (151) եւ «Mini» (139) մակնիշների մեքենաները:
Ամենահուսալի մոդելը «Porsche 911»-ն է. 100 մեքենայի դեպքում գրանցվել է 44 անսարքություն: Սա ամենբարձր արդյունքն է հետազոտության ողջ պատմության մեջ:
Նյութի աղբյուր՝ http://rema-blog.blogspot.com/2012/06/lexus.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել