Ողջույն բոլորին: Վերջապես մի փոքր ժամանակ ունեմ և, թեև ուշացումով, բայց ուզում եմ ամփոփել Բարձր նորաձևության շաբաթը, որը տեղի ունեցավ Փարիզում` նախորդ շաբաթ: Թե ինչ է իրենից ներկայացնում Բարձր նորաձևությունը` նույն ինքը Հոթկուտյուրը, կարող եք կարդալ ահա այստեղ, իսկ հիմա անցնեմ Փարիզի բարձր նորաձևության շաբաթին:

Շաբաթվա ընթացքում աշխարհահռչակ նորաձևության տները ներկայացրեցին իրենց գարուն-ամառ 2014թ. հոթկուտյուր հավաքածուները:

Ցուցադրությունների մեկնարկին ուշադրության կենտրոնում Versace-ն էր: Դոնաթելան այս նոր հավաքածուի մեջ ցուցաբերել է մաքսիմալիզմ՝ կորսետներ, բացվածքներ, փայլ, թափանցիկ կտորներ, սեքսուալություն և զգացմունքայնություն, մետաղագույն կտորներ և մետաքս:

v3v2

v4Հաջորդը, ում ցուցադրություններին ուզում եմ անդրադառնալ, իմ սիրելի Chanel-ն ու Dior-ն են:

Christian Dior-ն իր 2014 թվականի գարնանային հավաքածուում ցուցադրեց 52 կերպար, որոնց շեշտը դրված է սևի և սպիտակի, կապույտի, անանուխի գույնի, վարդագույնի և կարմիրի վրա: Հանդիպեցին նաև ծաղկային և սյուրռեալիստական նախշերով լուծումներ, իսկ, ընդհանուր առմամբ, բրենդը հավատարիմ է մնացել իր ոճին և մինիմալիզմին:

c1c2c4Ինչ վերաբերում է Chanel-ին, ապա Կառլ Լագերֆելդը հավատարիմ է մնացել իր ոճին՝ չմոռանալով սեզոնի գլխավոր միտումների մասին՝ թափանցիկություն, պաստելային երանգներ, փայլ և սպորտային ոճ:

461314603FB00028_Chanel_Run461314603FB00104_Chanel_Run^^^^^^???Անցնենք Valentino-ի հավաքածուին: Այստեղ գերիշխում էին nude երանգի նուրբ և եթերային զգեստները` համադրված փետուրներով, ժանյակներով: Օպերային թեման հավաքածուի մեխն էր: Ցուցադրվեցին հայտնի իտալական օպերաների շենքերի խճանկարներով զգեստներ, ինչպես նաև` կենդանիների պատկերներով, անիմալիստական ոճի հագուստ:

340x464_1_ef5431fee5193a50cac7559db90aa4c7@932x1400_0xd42ee42a_3315377321390460033340x464_1_896d232c48855166249f63b52e90a3b2@932x1400_0xd42ee42a_10798671491390460075Իսկ հիմա անցնեք իմ ամենասիրելի կուտուրյեին` Էլի Սաաբին (Elie Saab):

690x459_1_4d946be4e5eb605164c6cdb907b9c331@1400x932_0xd42ee42a_5781564361390464604Ինչպես և սպասվում էր` հավաքածուն աչքի ընկավ կանացիությամբ, նրբությամբ և ռոմանտիկությամբ: Սաաբի զգեստները` առանց մեկնաբանության:

461470891FB00015_Elie_Saab_461470891FB00001_Elie_Saab_461470891FB00007_Elie_Saab_461470891FB00025_Elie_Saab_

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել