Մինչ մենք այստեղ, մեր սեփական երկրում բաժան-բաժան ենք լինում, ատում ենք մեկս մյուսին, գցում ենք մեկս մյուսին, թերագնահատում ենք մեկս մյուսին, թշնամանում միմյանց հանդեպ, փորձում ենք ամեն մեկս մեր ճիշտն առաջ տանենք, հակառակորդը դիվերսիա է կատարում մեր երկրի վրա:
Վերջապես երբ պետք է գիտակցենք, որ մի բուռ հողի վրա մնացել ենք մի բուռ ՀԱՅ և կա մեկ անփոխարինելի ճիշտ ` դա մեր իրական թշնամիներ են:
Դարեր շարունակ միշտ մենք մեր ներսում ենք թշնամացել միմյանց հանդեպ, միշտ նախանձել ենք ինքներս մեզ , ատել ենք ինքներս մեզ և արդյունքում թշնամին է օգտվել մեր այդ վիճակից:
Եվ հիմա շանունակում ենք նույն կերպ ` ՀԱՅԸ ՀԱՅԻՆ ատում է ինչպես թշնամու, ՀԱՅ երիտասարդը , ով վաղվա ապագան է, ով պետք է որ միասնական լիներ, մի ուժ լիներ, տարանջատում է իրեն մեկ այլ ՀԱՅԻՑ , կորցնում է իր հայեցիությունը, կորցնում է իր ՀԱՅ որակը , հոգեպես թույն ու ատելություն է սնվում:
Սթափվել է պետք ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/albertgasparyan0777/posts/606620829391415?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել