Armfootball.com-ը գրում է.

Նա բազմաշնորհ ֆուտբոլիստ է, հակասական մի մարդ, ով ունի բարձրագույն կրթություն և խիստ ինքնաքննադատ է: Ruhrnachrichten պարբերականի հետ հարցազրույցում «Բորուսսիայի» փլեյմեյքեր Հենրիխ Մխիթարյանը խոսել է առաջին շրջանից հետո ավելի լավ խաղալու ցանկության, իր համար միլիոնների ճնշման և Յուրգեն Կլոպպի հետ զրույցի մասին:

- «Բորուսսիայում» մի ավանդույթ կա, երբ որևէ ֆուտբոլիստի ծնունդն է լինում, նրան շնորհավորում են այն բոլոր լեզուներով, որով խոսում են ֆուտբոլիստները: Դուք լեզուների յուրացման առումով տաղանդ եք համարվում: Դորտմունդում գտնվելու Ձեր առաջին կես տարում արդեն բոլոր լեզուներով երգու՞մ եք:

- (ժպտում է) Ես փորձում եմ: Լեհերենով, թուրքերենով, անգլերենով ու ֆրանսերենով արդեն կարողանում եմ: Բայց ես, որպես այդպիսին, միակը չեմ: Ուրիշներն, օրինակ, ինձ արդեն հարցրել են, թե ինչպես է հայերենով այդ երգը հնչում: Իսկ հայերենով այն շատ հեշտ է:

- Այդպիսով, Ձեր խաղընկերները արդեն երեքշաբթի օրը կերգեն Ձեզ համար:

- Շատ ուրախ բան կստացվի:

- Դուք կդառնաք 25 տարեկան: Ի՞նչ եք մաղթում Ձեզ այս Նոր տարում:

- Բացի ինձ և իմ ընտանիքին առողջություն մաղթելուց, իմ ամենամեծ ցանկությունը «Բորուսսիայի» կազմում իմ իրական խաղն ու իմ ուժեղ կողմերը ցուցադրելն է:

- Այս հարցազրույցի ժամանակ Ձեզ օգնում է թարգմանիչը, բայց Դուք արդեն շատ բան եք հասկանում: Դուք գիտակցվա՞ծ եք ավելի շատ շփվում գերմանացի խաղընկերների հետ, որպեսզի գերմաներենն ավելի արագ սովորեք:

- Օրինակ, երբ ես գնումներ եմ կատարում, ապա՝ այո: Ես շատ եմ հեռուստացույց դիտում, դա էլ է օգնում: Եթե ինչ-որ բան չեմ հասկանում ինտերնետում նայում եմ այդ բառի նշանակությունը կամ էլ հարցնում եմ խաղընկերներիս:

- Օրինակ, Սոկրատիսի հետ, ում հետ Դուք Լա Մանգայում ապրում էիք մեկ համարում, ո՞ր լեզվով էիք խոսում: Գերմաներե՞ն, իտալերե՞ն, թե՞ անգլերեն:

- (ժպտում է) Միաժամանակ բոլոր լեզուներով:

- Ազատ ժամանակ Դուք հաճախ թատրոն եք գնում: Դուք արդեն գիտե՞ք Դորտմունդի Դրամատիկական թատրոնը:

- Ոչ, ես դեռ այդ թատրոն չեմ գնացել, և դեռ բավական ժամանակ չի եղել, իմ սովորած գերմաներենի մակարդակը դեռ շատ քիչ է, որպեսզի այցելեմ այդ թատրոնը:

- Շաբաթ օրը այդտեղ մի պիես կներկայացվի, որը պետք է որ Ձեզ հետաքրքրի՝ «100 տարբերակ, թե ինչպես ճակատագրից գողանալ շոուն»:

- Դա իրոք կարող էր ինձ հետաքրքրել: Երբ ես գերմաներեն ավելի լավ իմանամ, ամեն դեպքում կդիտեմ այդ ներկայացումը: Ես հավատում եմ ճակատագրին, բայց չեմ հավատում, որ նրան կարելի է խաբել: Մեր ուղին կանխորոշված է:

- Այդ դեպքում որքանո՞վ է ճակատագիրը Ձեր հանդեպ բարեհաճ գտնվել «Բորուսսիայում» անցկացրած կես տարվա ընթացքում:

- Ես պետք է խոստովանել, որ կես տարի առաջ մի փոքր այլ բան էի ակնկալում: Ես դեռ չեմ հասել իմ ուզածին:

- Ձեր նախկին մարզիչ Միրչա Լուչեսկուն մի անգամ Ձեզ անվանել էր «ոտքից գլուխ պրոֆեսիոնալ»: Դա ճի՞շտ է, որ Դոնեցկում Ձեր մականունը «մարզաբազայի տնօրեն էր»:

- Այո, դա այդպես է (ծիծաղում է):

- Այդ ինչպե՞ս:

- Ես Դոնեցկում մարզաբազայում էի ապրում և ամբողջովին կենտրոնացած էի ֆուտբոլի վրա: Ես այդ ժամանակ երազանք ունեի, որը ցանկանում էի իրականացնել: Այդ իսկ պատճառով ես միշտ մարզաբազան վերջինն էի լքում, ես իրոք ապրում էի ֆուտբոլով: Բայց կարծում եմ, որ երբեմն պետք է ֆուտբոլից անջատվել, այլապես ճնշումը շատ մեծ է, քանի որ Բունդեսլիգայի մակարդակը շատ բարձր է:

- Կես տարի առաջ մեզ տված հարցազրույցում Դուք նշել էիք, որ չեք կարող գնահատել Բունդեսլիգայի մակարդակը: Ձեր ենթադրությունները գերմանական առաջնության վերաբերյալ հաստատվեցի՞ն:

- Ես դեռ ամռանը կարծում էի, որ Բունդեսլիգան աշխարհի լավագույն առաջնություններից մեկն է: Այդ առումով ոչինչ չի փոխվել: Գերմանիայում շատ հետաքրքիր է խաղալ, և այստեղ հաղթանակներ տանելը չափազանց բարդ է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել