Մի անգամ արդեն անդրադարձել էի գրգռված տուշկանչիկ հիշեցնող այս խրոխտ երիտասարդի գործունեությանը: Այն ժամանակ լատենտ ԲՀԿ-ական այս ինդիվիդը իր պես մի քանի ծալապակասների հետ իբր արշավ էին սկսել Կոմայգու տրանսերի դեմ, իսկ եթե ինչ-որ մեկը հանդգնում էր ակնարկել, որ նրանք իրականում պոպուլիզմով են զբաղված և զուտ իրենց նեղանձնական ամբիցիաներն են առաջ բրթում, էս բալամը ու իրա մանկլավիկները ինչքան ֆեյսբուքյան պրոֆիլ ունեին` քսի էին տալիս էդ մարդու վրա ու հայտարարում էին, որ իրենց քննադատողն էլ Կոմայգու գեյերից կլինի:
Հիմա, երեխա են, լկստվեցին-լկստվեցին, տեսան արդեն էլ տանձի տեղ չեն դնում իրանց չարաճճիությունները ու որոշեցին նոր մուտիլովկա անել: Էս անգամ էլ հայտարարություն տարածեցին, թե ինչ-որ կազմակերպություն է հայտնվել, որը ՁԻԱՀ-ով վարակված մարդկանց օգտագործած ներարկիչներով մարդաշատ վայրերում ծակում են արդար հայաստանցիներին, որպեսզի նրանց էլ վարակեն, իսկ քանի որ ֆեյսբուքյան օգտատերերի մի զգալի մասի մոտ ինտելեկտուալ զարգացումը գտնվում է Սևան Աղջանյանի մակարդակին, ապա բազմաթիվ մարդիկ հավատացին, այնինչ, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի կանխարգելման բաժնի վարիչ Ժանետա Պետրոսյանն ասել է, որ դա անգամ տեսականորեն է անհեթեթություն, ու վարակը ներարկիչով փոխանցել չեն կարող:
Հիմա դիմում եմ էս փառամոլ տուշկանչիկին ու իրա նազիր-վեզիրներին. արա, ձեզ ո՞նց բացատրենք, որ դուք ու քաղաքականությունը իրար հետ անելու բան չունեք, բայց եթե տենց շատ եք ուզում, գնացեք ու սպորտով զբաղվեք ու կարմիր փողկապներ կապեք, ասում են՝ էդ երկու կրիտերիաները ԲՀԿ-ում շատ են գնահատվում: Թե չի մի երկու հատ էլ սենց կիքս անեք, կարող ա հենց Ձեր բաղձալի մակարդակի վրա գտնվող կուսակիցները բռնեն ձեզ ու, ինչպես մի օգտատեր շատ հաջող արտահայտվեց, ՁԻԱՀ-ով վարակված ոզնու վրա նստացնեն:
Սևան Աղաջանյանի գրառումը կարող եք տեսնել այստեղ