Իմ զենքը, իմ երգն է
Օրեր առաջ համացանցում հայտնվեց Դորիանս խմբի նոր երգը, որը խումբը պատրաստ է ներկայացնել <<Եվրատեսիլ 2012>>-ին, որը տեղի կունենա Բաքվում: Հանրային հեռուստատեսությունը շտապեց արձագանքել, որ իրենք երգի մրցույթ չեն հայտարարել եւ մասնակցության հարցը դեռ որոշված չէ: Տարիներ շարունակ միանձնյա որոշումներ են կայացվել, թե ով պետք է ներկայացնի Հայաստանը Եվրատեսիլ մրցույթում: Այսինքն ներկայացնի ինձ, քեզ, յուրաքանչյուր հայի: Գնալով ամեն տարի այդ որոշումը էլ ավելի քիչ է արտահայտում հայ երաժշտասերների կարծիքը: 
Այսօր, երեւի, առաջին անգամ ազգի մեծ մասը միակարծիք է մասնակցի հարցում: Երգը իրենից ներկայացնում է բարձրորակ երաժշտական գործ, որը կարող է ըստ արժանվույն ներկայացնել մեր երկիրը եւ հասկանալի լինել բոլոր մասնակից եվրոպական երկրների համար: Բայց արի ու տես, չնայած նրան, որ խմբի տղաները հայտարարել են, որ պատրաստ են մեկնել Բաքու, երկրում որոշում կայացնողները ՎԱԽԵՆՈՒՄ են: 
Բնականաբար, հասկանալի է մտահոգությունը մեր տղաների անվտանգության համար, բայց ստացվում է, որ <<Իմ զենքը իմ երգն է>> կարգախոսը կեղծ էր:
Կարծում եմ, որ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ գոնե այս անգամ պարտավոր է անել այն, ինչ պահանջում է հանրությունը. Ուղարկել մեր հինգ զինվորներին Բաքու, եւս մեկ անգամ ցույց տալ, որ հայ տղերքը ու Հայաստանը ոչնչից չեն վախենում եւ պատրաստ են ելույթ ունենալ նույնիսկ թշնամու մայրաքաղաքի կենտրոնում՝ վեր բարձրացնելով Հայաստանիս դրոշը:

Հ.Գ. Այ հիմա թող Ադրբեջանի իշխանությունները մտածեն, որ հանկարծ մեր տղերքի գլխից մի մազ չպակասի, թե չէ Բաքու նոր տղերք կգան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել