Կոշիկների ոճաբան Kobi Levi-ը շարունակում է կանանց խելահեղ բարձրակրունկների նախագիծը և ստեղծում է նոր ավելի զվարճալի, միևնույն ժամանակ էլեգանտ տեսք ունեցող բարձրակրունկներ, որոնք կանանց ավելի նրբագեղ են դարձնում և առանձնացնում են ամբոխի մեջ: Այս բարձրակրունկները առարկաների,կենդանիների և թռչունների կրկնօրինակման արդյունքներ են: Պատրաստվում են ձեռքով և բարձր որակ ունեցող նյութերից: Ոգեշնչումներից շատերը «կոշիկի աշխարհից» դուրս են, և կոշիկ կրողներին տալիս են էքստրեմալ վերափոխություն: Արդյունքը սովորաբար հումորային է,-գրում է Լիվայը իր աշխատանքների մասին: Կոշիկների այս սահմանափակ արտադրությունը ներկայացված է Թել Ավիվի Լիվայի ստուդիայում: Կատարվում են օնլայն գնումներ՝ սկսած 800$ -ից մինչև 3000$, մեկ զույգի համար: Լիվայի եզակի ոճը նկատվել է նաև հայտնի աստղերի կողմից: Լեյդի Գագան իր «Born this way» տեսահոլովակում կրում է Լիվայի ձևավորած Double Boot կոշիկները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել