Ահա և տրանսպորտի սակագնի թանկացման 2014-ի առաջին ծիծեռնակը. փակվել է ավտոբուսների 30 համարի երթուղին, որը հիմնականում ուսանողների էր սպասարկում: Այս ավտոբուսի երթուղին հետևյալն է. Սիլիկյան թաղամաս-Ե/Գ կայարան: Այն անցնում էր Մարգարյան, Հալաբյան, Կիևյան փողոցներով, Բաղրամյան և Մաշտոցի պողոտաներով, Չարենց, Ալեք Մանուկյան, Եր. Քոչար փողոցներով և Տիգրան Մեծի պողոտայով, երթուղին ավարտում էր երկաթգծային կայարանում:
Դե ով սովորել է ԲՈւՀ-ում, գիտի որ, շրջաններից եկած ուսանոողները վարձով բնակարաններ վերցնում էին հիմնականում ծայրամասերում ու տրանսպորտով գալիս էին Փոքր կենտրոնում գտնվող ԲՈւՀ-երը:
Հիշում ենք նաև ուղևորափոխադրող կազմակերպությունների շանտաժատիպ հայտարարությունները, որոնք հնչում էին մինչև Նոր տարին, ու աբսուրդային սուտը, որ իրենք վնասով են աշխատում, ու եթե այսպես շարունակվի, ապա ստիպված կլինեն դադարել աշխատելը:
Հիմա նույն տափակ տրամաբանությունը տեսնում ենք 30 համարի պարագայում: Ո՞նց կարող է վնասով աշխաատել մի ընկերություն, որը միայն վերջերս էր իր ավտոբուսների քանակը 13-ից մինչև 16-ի, որովհետև եղած մեքենաները չէին բավարարում երթուղու լիարժեք սպասարկման համար:
Մի բան հաստատ գիտեմ՝ վնասով աշխատելուց մեքենանների քանակը չեն ավելացնում, այլ նվազեցնում եմ, իսկ այս ամենը ուղղակի թատրոն է, ու ստորագույն դերասանական խաղ են ցուցադրում պարոնայք գծատերերը:
Ամեն դեպքում, սպասենք նոր փակվող գծերի ու հետո մեր ազգանվեր քաղաքապետարանը «չի դիմանա» ու տեղի կտա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gevorg.aleksanyan.14/posts/1437052706523880?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել