Ընտրիր երեք հնարավոր տարբերակներից մեկը: Եղիր հնարավորինս անկեղծ:
Յուրաքանչյուր «a» պատասխանի համար ստացիր 1 միավոր, «b» պատասխանի համար՝ 0 և «c»-ի համար՝ 2, այնուհետև գումարիր միավորները:
1. Տարբերակներից ո՞րն է քեզ առավել մոտիվացնում:
- Կյանքում ունեցած ձեռքբերումները
- Իմ համոզմունքները ու այն ինչին հավատում եմ
- Իմ անձնական ցանկությունները
2. Նշված բառերից ո՞րն է առավել նկարագրում քեզ:
- Զբաղված
- Ճանաչված
- Համառ
3. Ի՞նչ ես կարծում, ո՞րն է հաջողության գաղտնիքը:
- Անել այն, ինչը լավ է ստացվում քեզ մոտ
- Անել այն, ինչից հաճույք ես ստանում
- Չկա հաջողության մեկ հստակ գաղտնիք
4. Հավատո՞ւմ ես, որ կան մարդիկ, ովքեր հաջողակ են ծնվում:
- Այնքան էլ չէ, քանի որ հաջողությունը ժամանակի ընթացքում է ի հայտ գալիս
- Այո, երբեմն ոմանց բախտը ավելի շատ է բերում, քան մյուսներինը
- Ոչ, քանի որ հավատում եմ, որ ամեն ինչ կախված է քո քայլերից
5. Որքանո՞վ է քեզ համար հեշտ հրաժարվել քո լավ մտադրություններից:
- Հեշտ չէ, սակայն երբեմն դա անհրաժեշտ է առաջ շարժվելու համար
- Այնքան էլ դժվար չէ, քանի որ այդ լավ մտադրություններն իրականում երբեմն կարող են այնքան էլ արդյունավետ չլինել, ինչպես դու ես կարծում
- Կարծում եմ՝ երբեք ամբողջովին չպետք է հրաժարվես քո մտադրություններից
6. Դու ամեն ինչ անո՞ւմ ես, որպեսզի տպավորես այն մարդկանց, ում ցանկանում ես:
- Որոշ դեպքերում արել եմ ու հնարավոր է ապագայում՝ անհրաժեշտության դեպքում, նորից անեմ
- Հուսով եմ՝ երբեք նման բան չեմ անի, քանի որ դա որոշ չափով ստորացուցիչ է
- Այո
7. Նշված տարբերակներից ո՞րի հետ ես առավել համաձայն:
- Ոչ ոք կատարյալ չէ
- Անկատարությունը նոր փորձառություններ է ծնում
- Փորձը կատարելություն է ծնում
8. Հե՞շտ եք կարողանում կենտրորնանալ միայն մեկ գործի վրա:
- Այնքան էլ չէ
- Դա իսկապես դժվար է, քանի որ սիրում եմ բազմազանություն ու միանգամից մի քանի հետաքրրքությունների վրա կենտրոնանալ
- Այո
9. Դու արդեն գիտե՞ս, թե որտեղ ես ուզում լինել 5 կամ նույնիսկ 10 տարի հետո:
- Ես որոշակի հույսեր ու ցանկություններ ունեմ, սակայն ավելի շատ այսօրվա օրով ապրող մարդ եմ, քան կյանքն անվերջ պլանավորող մարդկանցից
- Այնքան էլ չէ
- Այո
10. Նշված բառերից ո՞րն է քեզ առավել հոգեհարազատ:
- Անսասան
- Փորձառու
- Խարիզմատիկ
11. Դու այժմ զբաղվում ես նրանով, ինչ սիրո՞ւմ ես:
- Ես հաճույք եմ ստանում դրանից, բայց ոչ միշտ
- Ոչ
- Այո
12. Դու լավ պարտվող ես:
- Կորցնելը կամ պարտվելն ինձ առանձնակի չի հիասթափեցնում՝ չնայած նախընտրում եմ հաղթող լինել
- Այո, քանի որ ընդունում եմ, որ միշտ կան թե՛ հաղթողներ, թե՛ պարտվողներ
- Չկա «լավ պարտվող» հասկացողություն, ուղղակի որոշ մարդիկ ավելին են ցույց տալիս, քան մյուսները
13. Ո՞րքանով է հեշտ քեզ համար միշտ ավարտին հասցնել սկսածդ գործը:
- Կարծում եմ՝ սկսածդ գործերը միշտ ավարտին հասցնելը հեշտ չէ
- Միշտ չէ, որ ավարտին եմ հասցնում սկսածս գործը
- Որոշ գործեր ավելի հեշտ է ավարտին հասցնել, քան մյուսներրը, այնուամենայնիվ, ես միշտ փորձում եմ ամեն ինչ ավարտին հասցնել:
14. Նշվածներից ո՞րն է առավել մոտ աշխատանքի մասին քո փիլիսոփայությանը:
- Միշտ չէ, որ աշխատանքի վերջում ստանում ես այն, ինչին արժանի ես
- Աշխատանքը երբեմն պարտադիր չարիք է
- Տքնաջան աշխատանքը լավ վերջի նախապայմանն է
15. Դու քեզ նոր հնարավորություններ փնտրող մա՞րդ ես համարում:
- Այնքան էլ չէ, չնայած, եթե հնարավորությունն ի հայտ գա, ես կօգտվեմ դրանից
- Ոչ
- Այո, ես միշտ ուշադիր եմ ու օգտվում եմ ընձեռված հնարավորություններից
16. Դու երբևէ կարոտո՞ւմ ես հին բարի օրերը:
- Այնքան էլ չէ, չնայած կան պահեր, որ շատ ավելի լավ են եղել հին ու բարի օրերում ու չեմ կարող ասել, որ միշտ է, որ ամեն ինչ դեպի լավն է փոխվում
- Ես բավականին լավ հիշողություններ ունեմ ու հաճախ կարոտում եմ այդ պահերը
- Ոչ, չկա այնպիսի հասկացություն, ինչպիսին «հին բարի օրերն» են, ես միշտ դեպի ապագան եմ նայում:
17. Որքանո՞վ ես վստահ, որ կարող ես երազանքներդ իրականացնել:
- Երևի ավելի շատ հուսով եմ, քան վստահ
- Ինչ լինելու է, կլինի
- Շատ ինքնավստահ եմ
18. Ի՞նչ ես կարծում, նշվածներից ո՞րն է դեպի հաջողություն տանող ամենակարևոր ճանապարհը:
- Բազմաթիվ կարողություններ ունենալը
- Ճանաչել ճիշտ մարդկանց, լինել ճիշտ տեղում՝ ճիշտ ժամանակին:
- Տքնաջան աշխատանքն ու նվիրվածությունը
19. Դու ունենո՞ւմ ես խնդիրներ քո տեսակետն ու զգացմունքները ուրիշներին բացատրելու հարցում:
- Երբեմն
- Այո
- Ոչ
20. Որքանո՞վ է քեզ համար հեշտ աշխատանքը կամ նույնիսկ կարիերան փոխելը նպատակին հասնելու համար:
- Հեշտ չէ, հատկապես, երբ հաստատուն աշխատավարձով հուսալի աշխատանք ունես
- Դա հեշտ չէ, քանի որ փոփոխությունը երբեմն կարող է ռիսկային լինել ու ամեն ինչ դեպի ավելի վատը գնա
- Ես բավականին ճկուն եմ այդ հարցում, ու անհրաժեշտության դեպքում կարող եմ փոխել, այդ իսկ պատճառոով ինձ համար դժվար չէ
21. Որքանո՞վ է կարևոր հեռատես լինելը
- Ժամանակի վատնում է
- Չնչին կարևորություն ունի
- Այն կարող է բավականին օգտակար լինել
22. Ինչպե՞ս կվերաբերվես այն փաստին, որ տնօրենի հետ յուրաքանչյուր վեց ամիսը մեկ կանոնավոր գնահատեք կատարածդ աշխատանքը:
- Դա այն բանը չէ, որի համար կկորցնեի քունս, սակայն կփորձեի խուսափել դրանից, եթե կարողանայի
- Դա բավականին տհաճ կարող է լինել
- Ես ողջունում եմ նման հնարավորությունները, քանի որ դա կարող է կարիերայի աճին նպաստող հնարավորություն լինել
23. Կհամաձայնե՞ս հրաժարվել քո սիրած զբաղմունքից, եթե դա պահանջվի կարիերայիդ աճի համար:
- Միգուցե
- Ոչ
- Այո
24. Նշվածներից, ո՞րն է առավել նկարագրում քեզ
- Իմաստուն
- Մեծահոգի
- Անգութ
25. Երբևէ ունեցել եք այն զգացումը ասես անելանելի անդունդի մեջ լինեք:
- Երբեմն
- Հաճախ
- Երբեք
40-50 միավոր
Ակնհայտ է, որ ձգտում ես հաջողությունների հասնել ու, եթե քո ընտրած ոլորտում դեռևս հաջողության չես հասել, ունես ամբողջ ներուժը, որպեսզի ապագայում հասնես հաջողության:
Դու ունես բոլոր անհրաժեշտ որակները՝ օրինակ, նպատակասլացությունը, ճիշտ գնահատականը իրավիճակներին ու ձգտումը հասնելու նրան, ինչ քո առջև որպես խնդիր ես դրել: Ընտրածդ մասնագիտության մեջ հաջողության հասնելու քո մոտիվացիայի շնորհիվ չես վախենում ծանր ու քրտնաջան աշխատանքից: Այստեղ քեզ միայն մի փոքրիկ զգուշացում. ուշադրություն դարձրու, որպեսզի չափազանց աշխատասիրությունդ ու նպատակիդ հասնելը մոլուցք չդառնա, այնպես որ, հաջողության հասնելդ քո, ընտանիքիդ ու երջանկությանդ հաշվին չլինի:
Միշտ անհրաժեշտ է պահել ճիշտ հավասարակշռությունը, որպեսզի կարողանաս կյանքում հասնել թե՛ անձնական, թե՛ աշխատանքային հաջողությունների: Եթե չպահես անհրաժեշտ բալանսը՝ կյանքիդ մի մասը կարող է տուժել մյուսի հաշվին:
25-39 միավոր
Չնայած դու հաջողության հասնելու ձգտումներ ունես, ինչպես նաև անհրաժեշտ որակները դրան հասնելու համար, այնուամենայնիվ, քեզ ավելի շատ ինքնավստահություն է անհրաժեշտ, որպեսզի հավատաս ուժերդ, հավատաս որ կարող ես դա անել ու հասնել հաջողության: Սա անելու համար դու պետք հրաժարվես քո կարողությունների հանդեպ ունեցած կասկածներից, որպեսզի կարողանաս հասնել այն նպատակներին, որոնք դրել ես քո առջև:
Դու նաև պետք է մտքում պահես, որ քրտնաջան աշխատանքը միշտ թողնում է իր արդյունքը: Հիշի՛ր՝ ինչ ցանես, այն էլ կհնձես: Փորձիր մյուսներին էլ հիշեցնել կամ համոզել սա:
Ընդհանուր առմամբ, սակայն, հնարավոր է, որ դու քեզ հարմարավետ ու բավարարված ես զգում քո այժմյան դիրքով ու այնքան էլ չես հետաքրքրվում ավելի մեծ բարձունքների հասնելու համար: Եթե հաջողության քո բանաձևը հաստատուն եկամուտ ու պաշտպանվածություն ապահովելն է քո ու քո ընտանիքի համար, ապա իսկապես կարիք չկա փոխվել ու անիրականանալի, ավելի բարձր նպատակներ դնել ինքդ քո առջև:
Մինչև 25 միավոր
Կարծես թե իշխանությունը, հասարակական բարձր դիրքը ու հարստությունը ամենակարևոր բաները չեն քեզ համար այս կյանքում ու դու չես տեսնում հաջողությունը՝ որպես երջանկության գրավական:
Եթե ցանկանում ես հաջողության հասնել ընտրածդ կարիերայում ու բարձր պաշտոնների հասնել, քեզնից մեծ ջանք ու նվիրվածություն կպահանջվի դրան հասնելու համար: Սակայն ջանքերդ կարժևորվեն միայն այն ժամանակ, երբ համոզված լինես, որ դա իսկապես այն է, ինչ ցանկանում ես ստանալ այս կյանքից:
Հիշիր, որ հաջողության հասնելու մի քանի տարբեր մակարդակներ կան, ու հաջողության քո բանաձևն ու քո նպատակները այն են, ինչ դու ես պահանջում կյանքից, և ոչ թե այն, ինչ պահանջում են ուրիշները, կամ էլ այն, ինչի հասնում են ուրիշները:
Ամեն մարդ, այդ թվում նաև դու, պետք է հավատարիմ մնա իր անհատակությանը, քանի որ միշտ չէ, որ դառնալն այն, ինչ դու իրականում չես, կարող է երջանկություն բերել քեզ: