Հ1-ից հավաստի տեղեկություններ կան, որ այս տարվա Եվրատեսիլին Հայաստանը ներկայացնելու է Արամ MP3-ին: Ընտրությունը կանգ է առել հենց նրա վրա, որովհետև որոշվել է ինչ-որ մի թարմություն մտցնել մասնակիցների ընտրության հարցում: Սա մի կողմից կազատի ավելորդ քննադատությունից, մյուս կողմից, մեր էստրադայի՝ առանց այն էլ ծանծաղ կազմում չեն սկսվի ինտրիգներ:
Ավելին, որպեսզի զարմացնեն եվրատեսիլյան հանդիսատեսին, հատուկ այնպիսի երգ են գրում, որը Արամը կկատարի մի քանի տարբեր ձայներով ու ոճերի մեջ:
Ի դեպ, Գոհար Գասպարյանը չի հաստատել այս լուրը, բայց չի էլ հերքել, իսկ Արամ MP3-ն հարցադրմանն ի պատասխան ասել է, որ եթե առաջարկեն իրեն, ապա չի մերժի: Այս ամենն, իհարկե, հավաստի ու վերջանական եզրահանգաման համար քիչ է, բայց իր դերը խաղում է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gevorg.aleksanyan.14/posts/1432988486930302?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել