Մի տեսեք, թե ինչ զարհուրելի տեսարան է: «Կյանքի Խոսք»-ի գլխավոր հավաքատեղիի բացմանը լրագրողներ են սողոսկել ու նրանց տեսախցիկը ֆիքսել է հարյուրավոր կյանքի խոսքականների և, որ էլ ավելի սարսափելի է, հիմնականում երիտասարդության ներկայացուցիչ:
Բացի դրանից, նայեք, թե ինչ հսկա շինություն են կառուցել, ինչ հսկայական գումարներ են ծախսվել, որոնք, ըստ պաշտոնական տվյալների, բացառապես հանգանակություններից են գոյացել:
«Կյանքի խոսք»-ը գնալով վեր է ածվում չարորակ ուռուցքի մեր հասարակության համար, որը սպառնում է անկանխատեսելի հետևանքներով, բայց ակնհայտ է, որ այս հսկայական աղանդն ունի շատ ուժեղ հովանավորչություն իշխանական բուրգում և արդեն գրեթե վստահ եմ, որ նաև Հայ Առաքելական Եկեղեցու վերնախավում:
Սա պարզապես մեր պետության հոգևարքում լինելու ճչուն դրսևորումներից մեկն է, ու անիծվեն նրանք, ովքեր մտցրեցին այս ժանտախտը մեր ազգի մեջ, անիծվեն նրանք, ովքեր թույլ տվեցին, որ այդ անիծյալներն անեն դա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել