Արգամ :Բարև Էմիլ ...

Էմիլ: Բարև Արգամ ջան 

Արգամ: Քանի՞ տարեկանից ես զբաղվում մոդելինգով: Արդյո՞ք այս պահի դրությամբ այդ բնագավառում քեզ կայացած ես համարում


Էմիլ: Մոտ ութ տարի է, ինչ զբաղվում եմ մոդելինգով և կարծում եմ անցածս ուղին ինձ թույլ կտա շատ առումներով ինձ կայացած համարելու տվյալ բնագավառում: 

Արգամ: Կշարունակե՞ս աշխատել Հայաստանում, թե՞ Եվրոպան քեզ նույնպես ձգում է ...

Էմիլ: Բնական է` Եվրոպան իր շուկայով լավ հնարավորություն է ինձ համար իր առաջարկած բոլոր պայմաններով: Բայց միշտ էլ մեծ ցանկություն եմ ունեցել իմ ուրույն դերակատարումն ունենալու Հայաստանում այդ բիզնեսի զարգացման հարցում: Ցավոք դեռևս այստեղ նույնիսկ մարդիկ կան, ովքեր նորմալ չեն էլ գիտակցում մոդելինիգի և մոդելի մասնագիտոոթյան իմաստը: Փորձենք տալ սահմանում ` թե ո՞րն է պրոֆեսիոնալ մոդելի պարտականությունը. նա պետք է կարողանա այնպես անել, որ վաճառվի այս կամ այն դիզայների հագուստը կամ աքսեսուսարը, լինի դա ֆոտոսեսիայի թե դեֆիլեի միջոցով: Իսկ այստեղ կան շատ մոդելներ ովքեր մտածում են, որ դա զուտ ինքնացուցադրության միջոց է:

Արգամ: Մոդելինգը քո միակ մասնագիտությո՞ւնն է

Էլիմ: Ոչ: Միաժամանակ նաև բանասեր եմ և ներկայումս ԵՊՀ -ում արտասահմանյան գրականության ամբիոնում ասպիրանտ եմ: 

Արգամ: 24 տարեկան ես...անցած 24 տարիների ընթացքում ո
՞րն ես համարում  քո ամենամեծ նվաճումը և առհասարակ կա՞ քեզ համար անհաս թվացեղ կետ, որ ձգտում ես հասնել...
Էմիլ: Կյանքս միշտ էլ լի է եղել թե արգելքներով, թե բազմազան խոչընդոտներով : Սակայն միշտ սիրել եմ դրանք հաղթահարել, շրջանցել, նույնիսկ հաճախ դրանք հանդիսացել են ինձ համար խթան ավելի նոր ձեռքբերումներ ունենալու: Այո, հիմա հասկացել եմ մի բան, որ բոլորիս պետք է միավորի խաղաղությունը և տոլեռանտությունը: Եվ սրանք ուղղակի բառեր չեն: Նույնիսկ լիդերը լիդեր չէ, եթե իր կողքը չկան համերաշխ խմբված մարդիկ նույն գաղափարի շուրջ: Ես ինքս միշտ փորձել եմ հասնել կատարելության բոլոր հարցերում և հենց այդ մղումն է, որ ինձ առաջնորդում է ու կառաջնորդի ամբողջ կյանքիս ընթացքում:
Շարունակությունն` այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել